Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանը մնում է ճաշակին։ էդ քեֆերի ժամանակ խմում ենք քո կենացը, ծանոթ ու անծանոթ, առանձին հաճույքով, բուրժուա ու սոցիալիստ անխտիր, և հիշում ենք մեր ազնիվ Ֆիլիպին։ Մեր «Վերնատունը» բանում է մեղվի փեթակի նման: Նոր մոտիկ ընկեր— բարեկամներից ուզում եմ Հիշել ԱՀարոնյանին և… Լեոյին։ Այո՛, միշտ իրար հետ ու իրար մոտ։ Արի ու աշխարհքի բաները հասկացի։ Եվ շատերը չեն կարողանում հասկանալ, բայց ես—շատ հեշտ։ Երևակայիր, որ Լեոն մի շատ միամիտ ու բնավորությամբ Էլ մի խեղճ մարդ Է։ Շատ շատերից ավելի լավ ընկեր, իսկ ինչ վերաբերում Է զանազան հայացքների—Էդ առանձին։ Շատ բաների մասին Էլ, և մանավանդ, մեր «Վերնատան» մասին, նա ուրիշ կարծիք ունի այժմ։ Բայց Էդ երկրորդական բան Է1։

Բաքվեցիք գիրքս տպում են, և մի շատ դժար ժամանակի վրա հասան մարդիկը։ Թեև քեֆերս չէի ընդհատում, բայց բանս բուրդ էր։ Գիրքը Քաջաղնունին է խմբագրում։ «Դեպի Անհունն» ու «Պոետն ու Մուզան» դուրս են ձգել։ Արդեն տպարանումն է2:

էս մոտիկ օրերը պատահեցի Շադինովին։ Շատ ժամանակ էր չէի պատահել։ Խոսեցինք Եվրոպայից, քեզանից։ Հարց ու փորձ արավ առողջությանդ, քեֆիդ մասին, և նրա մասին, թե երբ ես գալու։ Ինքը շատ է վախենում ժամանակի չարությունից ու էքսպրոպրիատորներից։ Շատ կարոտով բարևներ ու համբույրներ։

Քո Օհանես
32. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Թիֆլիս—Ղազարապատ
<1908>, հուլիսի 2, Թիֆլիս
Սիրելի Ավո,

Տեսնո՞ւմ ես գրում եմ. էլ չասես՝ չես պատասխանում։ Բայց չպատասխանելն ավելի լավ է նրանով, որ ամեն օր հիշում եմ, թե գրեմ հա գրեմ։