35. ՌՈՍՏՈՄ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս–Դսեղ
(էջ 46)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1381, Անթվակիր է. տարեթիվը որոշվում է ըստ օգոստոսի 4-ի և 15-ի նամակների, որոնց 1908 թ. գրված լինելը որոշվում է ակնհայտ փաստերով։
Տպագրվել է Եժ V, 314,
1 1908 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակում Հաղպատ—Սանահին կատարած ճանապարհորդության միշոցին (տե՝ս № 37 նամակի ծանոթագրությունը), ըստ երևույթին, Թումանյանն այցելել է նաև հայրենի գյուղ և ականատես եղել պապենական տանը բաժանության հողի վրա տեղի ունեցող անախորժ տեսարանների։ Նամակը գրված է այդ տպավորության տակ։
36. ՆՎԱՐԴ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ
Մլեթ-Դսեղ
(էջ 47)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1334։
Թվագրությունը որոշվում է փոստային կնիքով։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Բացիկի վրա Ռազմավարական ճանապարհին գտնվող Մլեթի բարձունքի ընդհանուր տեսարանն է։
37. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Գուդաուրի—Դսեղ
(էջ 48)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1099։
Տարեթիվը որոշվում է Ռազմավիրական ճանապարհով ճամփորդելու փաստով։ Ինչպես պարզվում է սույն նամակին կցված հասցեատիրոջ ծանոթագրությունից, բանաստեղծը ընկերոջ՝ Հովհ. Քաջազնունու հետ այդ ճանապարհին ընկերակցել է ռուս գրող, լրագրող Բոգորազ Տանին, նախքան