Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ, թերևս հուլիսի III տասնօրյակում (Բ. Տանը Թիֆլիս ժամանել է հուլիսի մոտ 17, 18-ին, լուրը նրա Թիֆլիս հասնելու մասին տպագրվել է հուլիսի 19-ին. տե՛ս Զ, 1908, № 12)։ Թումանյանը նրան գնացքով ուղեկցել է դեպի Ալավերդի—Հաղպատ—Սանահին (Ն. Թումանյանը ավելացնում է նաև Երևան—էջմիածին, Ն. Թումանյան, Էջ 91)։

Բ․ Տանը հետագայում իր «В армяанских горах» ակնարկում նկարագրել է այդ ճամփորդությունը առանց թվական տվյալների և բանաստեղծի ազգանունը հիշատակել աղավաղված՝ Турианц (տե՛ս Собрание сочинений Б. Г. Тана, т. IX, Передвинутые души.—Кругом Петербурга, П, էջ 196, 198, 199, 224, 225)․ գիրքը անթվակիր է, պետք է ենթադրել, որ հրատարակվել է 1912 —1913 թթ. քանի որ հիշատակվում է բանաստեղծի դատավարությունը։

Լեոն վկայում է, որ Տանր «մայրաքաղաքի թերթերից մեկում պատմել է Թումանյանի տանը տեղի ունեցած հանրահայտ խաշի պատմությունը» (ԹԺՀ, 56—57» Ն. Թումանյանը նույնիսկ որոշակի տալիս է այն թերթի անունը, որտեղ լույս են տեսել ռուս գրողի տպավորությունները («Русские ведемости»), բայց մեզ չհաջողվեց հիշատակված փաստը ճշտել․ պետք է ենթադրել, որ Լեոն շփոթում է, իսկ Ն. Թումանյանը կրկնել է Լեոյին (Ն. Թումանյան, 91)։

Սույն նամակը Ռազմավիրական ճանապարհից Թումանյանի ուղարկած առաջին նամակն է, որից պարզվում է, որ նա Գուգաուրի հասել է օգոստոսի 3-ին. ուրեմն Թիֆլիսից դուրս է եկել մոտ օգոստոսի 1, 2-ին դիլիժանսով։

Տպագրվել է Եժ V, 315 — 316։

1 նկատի ունի Ռոստոմին գրած հուլիսի 30-ի նամակը։ Հավանաբար, նույն օրն է գրել նաև Օլգա Թումանյանին (նամակն անհայտ է. տե՛ս վերջինիս օգոստոսի 15-ի գրած նամակը)։

2 Նամակի շարունակության մեջ, հաջորդ նամակներում և բացիկներում հիշատակված տեղանունները, բոլորը նույն ճանապարհի վրա են, բնակավայրեր, որոնք մեծ մասամբ ունեցել են իջևանատներ, փոստեր, այսպես, Դուշեթ, Փասանաուրի, Մլեթ, Գուդաուր, Կորի, Կազբեկ, Բալթա և այլն։