Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

11-ին «Սիրային բանաստեղծները հայոց մեջ» թեմայով։ Այդ դասախոսության մեջ Չոպանյանը հիմնականում անդրադարձել է Հովհ. Հովհաննիսյանի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի ստեղծագործություններին։

Տպագրվում է առաջին անգամ։

44. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 56)

Դեկտեմբերի կեսեր

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է, ԳԱԹ, ՄԹՖ № 310։ Անթվակիր այս երկտողը գրված է նույն որակի թղթի վրա և նույն ծրարաձև ծալվածքով ու թանաքով՝ ինչպես նախորդ՝ դեկտեմբերի 11-ի երկտողը։ Այսպիսավ, հնարավոր է, որ երկու երկտողն էլ գրված են մոտավորապես նույն օրերին։

Առաջին տպագրության միջոցին, ելակետ ընդունելով նկարիչ Գ. Երիցյանի ազգանվան հիշատակությունը, թվականը որոշելիս հենվել են «Շունն ու Կատվի» հրատարակության վրա և տարեթիվը որոշել 1908՝ առանց նշելու ամիսը։ Խնդիրն այն է, որ «Շունն ու Կատուն» Մ. Թումանյանի հրատարակությամբ պատրաստվող «Մանկական գրադարան» մատենաշարի առաջին գիրքն էր, լույս է տեսել նոյեմբերի սկզբներին (այդ մասին նոյեմբերի 6-ին տպագրվել է հայտարարություն, տե՛ս Գծ, 1908, № 48), երբ Մ. Թումանյանը, ինչպես պարզվում է Թումանյանի՝ նոյեմբերի 20-ի նամակից, Թիֆլիսում չէր։

Հենվելով նամակի ինքնագրի արտաքին տվյալների (նախորդ երկտողի հետ նմանության) և բովանդակության վրա, պետք է ենթադրել, որ այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե «Շունն ու Կատվի», այլ նույն մատենաշարի № 2 գրքի՝ «Անբախտ վաճառականների» տպագրությանը։ Ուրեմն այս երկտողը գրված է 1908 թ. դեկտեմբերի կեսերին, եթե նկատի ունենանք, որ դրանից հետո, մինչև բանաստեղծի բանտարկությունը, լույս տեսան մատենաշարի նաև մյուս գրքերը (դեկտեմբերի 30-ին՝ Թումանյանի բանտարկությունից հետո, հայտարարություն է տպագրվել հիշյալ մատենաշարի առաջին յոթ գրքերի վաճառքի մասին՝ «Շունն ու Կատուն» «Անբախտ վաճառականներ», «Անհաղթ աքլորը» և այլն, տե՛ս Գծ, 1908, № 30):

Տպագրվել է Եժ V, 309,

1908 թ. դեկտեմբերից, քաղաքական հալածանքների ամենադաժան օրերին, Թիֆլիսում և հայաշատ այլ վայրերում սկսվում են համատարած ձերբակալություններ, որոնց զոհերը մեծ մասամբ հայ մտավորականներն