Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեղությունը, Աստված գիտի, ի՝նչ դրդումներով հորինված մատնությունների դիմաց։

Այս բոլորից հետո, եթե Դուք անհրաժեշտ եք համարում կանչել ինձ երկրորդ հարցաքննության, խոնարհաբար խնդրում եմ ազատել կալանքից, քանի որ ես տանը մնացած ինը երեխաների միակ կերակրողն եմ, ինքս վատառողջ եմ և առանց մեղք ունենալու մեղադրվում եմ։ Բացի դրանից, խոնարհաբար խնդրում եմ ազատել նաև իմ տասներորդ ավագ որդուն՝ III գիմնազիայի VIII դասարանի գիմնազիստին՝ կալանավորված ինձ հետ Ձեր բանտում։ Նա, բացի իր դասերից, ոչնչով չի հետաքրքրվում և միանգամայն անտարբեր է շրջապատի նկատմամբ։

Տոմս № 2499
1909 թ., հունվարի 12,
ք. Թիֆլիս, Մետեխի բերդ


47. ՊՐԻԳԱՐԱՅԻՆ

Թիֆլիս

(էջ 61)

Հունվարի 17

Ինքնագիրը չի պահպանվում, ձեռագիր պատճենը (4 Էջ)՝ արտագրված ինքնագրից, գտնվում Է ՎՊԿԱ, ֆ 153, ց 1, գ 1422, թ 253—254, լուսապատճենը՝ ԹԹ, Փբ, № 78։ Չորրորդ Էջում կան պաշտոնական մակագրություններ «1909 հունվարի 27» թվագրությամբ։ Ինչպես երևում Է նույն այդ թվագրությամբ երեք փաստաթղթերի վրա եղած մակագրությունների կրկնությունից և ժանդարմական վարչության շտամպի թվագրությունից, բանաստեղծի ցուցմունքները ըստ պատկանելվույն հասել են երեքը միասին՝ նույն թվականի հունվարի 30-ին։

Թարգմանություն

ԹԻՖԼԻՍԻ ԺԱՆԴԱՐՄԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՌՈՏՄԻՍՏՐ

ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ՊՐԻԳԱՐԱՅԻՆ

Մետեխի բերդի կալանավոր Հովհաննես Թումանյանից