Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վկա եմ կանչում, ոչ թե այն պատճառով, որ ես նրանց բոլորին բացարձակապես համարում եմ հատկապես ազնիվ մարդիկ, այլ նրա համար, որ նրանք․․․]։ Կրկնում եմ, բոլոր կալվածատերերը, անգամ նրանցից ամենաանբարեխիղճները չեն կարող չհաստատել իմ ցուցունքները և չեն կարող բերել իմ ցուցմունքները հերքող որևէ փաստ։ [Նրանցից] նրանց թվում կային այնպիսիները, ինչպես օրինակ, Պավել Զախարովիչ Բաժբեուկ-Մելիքովը, որը բոլորովին մեկուսացած կնոջ հետ ապրում էր անտառներում անվտանգ ու հանգիստ, հաճախ ուղեկցում էր ինձ (գավառական կոմիտեի անդամիս) շրջագայությունների ժամանակ, հանդես էր բերում սերտ մասնակցություն գյուղացիների գործերում և ի < 1 անընթ.> ինձ հետ միասին ընտրված էր]։ Եգոր Բեջանովիչ Քալանթարովը և նրա որդի Վլադիմիր Եգորովիչ Քալանթարովը ինձ տվել են գրավոր բարեկամական հանձնարարություններ բնակչության կառավարման համար, որոնք ես սիրով կատարել եմ։ Բեջան–Քալանթարովը և Վասիլի Լյուսինովը, որոնք հաճախ ուղեկցում էին ինձ, ընտրվել էին Լալվարի կոմիտեի կազմում։ [Այս բոլորը նույնպես կարևոր են, իմ կողմից բերված փաստերը կարող են փաստացի ապացուցել] (Ուզունլարի ամառանոցը և այլն)։

Եվ, ընդհանրապես, եթե ես հեղափոխական չէի, ապա պատճառը վախը և պատահականությունը չէ։ Եթե կուզեք, այն ժամանակ հանգամանքներն այնպիսիք էին, որ գրեթե յուրաքանչյուր մարդ [պարտավոր էր] հարկադրված էր լինել կուսակցական-հեղափոխական, և ոչ ոք ոչ մեկից չէր վախենում։

Չնայած ես սկսեցի աշխատել գավառապետերի խնդրանքով, բայց իմ բռնած ուղղությունը հետևանք էր սեփական յուրահատուկ աշխարհայացքի և խառնվածքի։

Ես հեղափոխական չեմ եղել և չեմ կարող լինել, քանի որ ես ավելի խոր և լայն եմ նայում կյանքին, քան դա կարող է թույլ տալ որևէ հեղափոխական կուսակցության ծրագիր։ Ես երբեք չեմ քաջալերել ո′չ վայրենությունները և ո′չ այրունահեղությունները և իմ խոր համոզմամբ, բարեբախտաբար, ո՛չ սպանություններն ու հրկիզումները։ Իմ այս հայացքներով ես բավականին հայտնի եմ ինձ ճանաչող բոլոր շրջաններում։

Ահա և պատճառը Կովկասի խառնակությունների ժամանակ միակ սպիտակ դրոշակի իմ ձեռքում հանդես գալու։ Դժբախտարար, դրա համար ես մեծապես տուժել եմ անկարգությունների ժամանակ ու թյուրիմացաբար տանջվում եմ այսօր ևս։ Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, ֆիզիկապես տանջվելով, ես միանգամայն հանգիստ եմ հոգեպես և խղճում եմ, խորապես խղճում եմ բոլոր նրանց, ովքեր Ձեզ գցել են թյուրիմացության մեջ, իսկ ինձ՝ բանտ։ Անտարակույս, Դուք կազատվեք մոլորությունից, իսկ ես՝ բանտից, բայց ցավալի է, երբ մարդ համոզվում է, թե մեզանում որքան հեշտ է կասկածանքի և մեղադրանքի ենթարկել և ինչ