Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճաշկերույթին ներկա գտնվող նոր գավառապետին։ Նրանք երկուսով դիմեցին հատկապես ինձ, որպես ազդեցություն ունեցող հայտնի բանաստեղծի, որպեսզի օգնեմ վերականգնելու խաղաղությունն ու հանգստությունը գավառում։

Ներկա էին հաշտարար դատավոր գնդապետ Թոփչիևը, ազնվականության պարագլուխ պ. Եդիգարովը, գավառի բոլոր պրիստավները և պատվավոր բնակիչներ։

Ամեն ինչ իմ սրտով էր և ես, իհարկե, այդտեղ բոլորի ներկայությամբ խոստացա[1]։

Այդ օրվանից ես բոլոր միջոցներով աջակցում էի նոր գավառապետ Նիկոլայ Կոստանդինովիչ Ռեզանովին է՛լ ավելի խառը ժամանակներում, և մի անգամ չէ, որ նա, թե′ հրապարակավ, թե՛ գրավոր շնորհակալություն է հայտնել ինձ[2]։

Ես ապավինում էի գնդապետ Զոլոտարյովին[3]՝ Բորշալուի գավառի այժմյան Ձեր լիազորին, և մի քանի անգամ շնորհիվ նրա բարի խորհուրդների, կանխել եմ այնպիսի դժբախտություններ, որոնցով լիքն էին մեր շրջանի շատ վայրեր։

Միշտ օգնել եմ նաև Լոռու, Ալավերդու, Խանբուլաղի պրիստավներին, Խալի գյուղի անտառային ամառանոցի անտառապահին, հաշտարար դատավորին և իշխանության այլ ներկայացուցիչների։

Եվ այն ժամանակ, երբ մեր երկրամասի շատ տեղերից լսվում էին բողոքներ ու պրովոկացիաներ, մեր կողմերում, որտեղ այդպիսի համերաշխություն գոյություն ուներ վարչակազմի և ժողովրդի միջև, երբեք չեն եղել ո՛չ նման բողոքներ, ո՛չ հակաօրինական խլրտումներ։

1905 թ. Լոռու շրջանում վարչակազմի գիտությամբ կազմակերպվեց հավաք, որտեղ մեր գյուղերի ներկայացուցիչների միաձայն համաձայնությամբ շրջանից հեռացվեցին հեղափոխականները, վերացվեցին նրանց կողմից գյուղացիներին պարտադրած հարկերը, նրանց կազմակերպած կոմիտեները փոխարինվեցին ինքնապաշտպանական կոմիտեներով, իր հերթին ինքնապաշտպանությանը տալով խաղաղարար բնույթ. հարևաններին դիմեցինք խաղաղության կոչով, հեղափոխական կարմիր դրոշակը փոխարինեցինք խաղաղության սպիտակ դրոշակով, որը անբիծ պահպանեցինք անկարգությունների ողջ ժամանակաշրջանում և որը, ինչպես պարզվեց հետո, երբ խառնակությունների ծուխը և փոշին ցրվեցին, միակն էր ամբողջ Կովկասում։

Երբ մեր հարևան Ղարախաչի թուրքերը համընդհանուր տագնապի ժամանակ հարձակվեցին հայերի մոտակա գործարանների վրա, չնայած որ մենք՝ լոռեցիներս, անհամեմատ ուժեղ էինք նրանցից, ես ժողովրդի համաձայնությամբ և նրանց կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ օգնության համար հեռագրով դիմեցի Կովկասի բարձրագույն ադմինիստրացիային[4]։ Ի պատասխան ստացա շտաբի գեներալ Վերխմանի հեռագիրը

  1. Տե՛ս 1909 թ. հունվարի 4-ի գրավոր ցուցմունքի № 3 ծանոթագրությունը։
  2. Կ. Շանշիևի պատվին Շուլավերում կազմակերպված «Հրաժեշտի ճաշկերույթի» մասին բանաստեղծը գրել է նաև Բորչալուի գավառապետի օգնական Դավիթ Բաքրաձեին № 5 նամակում։
  3. Վ. Ա. Զոլոտարյովին գրած 1906 թ. հունիսի նամակը հետաքրքրական փաստաթուղթ Է այն իմաստով, որ ոչ միայն նրա այս խոսքերն Է հաստատում, այլև միաժամանակ ցույց Է տալիս, թե ինչպես, հայ-թուրքական ընդհարումների և Թումանյանի գործունեության ամենաեռուն միջոցին անգամ, թշնամական տարրերը արդեն դավեր են նյութում նրա դեմ ե՛ժանդարմական վարչությունից նշանակված հատուկ գործակալների միջոցով, և տեղի բնակիչների (տե՛ս նաև № 9 նամակի № 1 ծանոթագրությունը)։
  4. Տե՛ս 1905 թ. նոյեմբերի 29-ի հեռագիրը և ծանոթագրությունը։ Խնդրագրում հիշատակված գործարաններից մեկը Գ. Շադինյանի պանրի գործարանն Է, որի վրա կատարված հարձակման մասին տե՛ս Մշ, 1905, № 239։