Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առ այն, որ Ալեքսանդրապոլի ճամբարից օգնության հասնելու համար ուղարկվել էր Սևերսկի կոչվող գնդի երրորդ հեծելավաշտը[1]. վաշտը ժողովրդի կողմից ընդունվեց մեծ ցնծությամբ։ Մեկնումից հետո նրանք մեզ շնորհակալություն հայտնեցին, որը, եթե չեմ սխալվում, չէր մոռացվել նաև գլխավոր շտաբ ուղարկված հեռագրում։

Երբ հարևան Ղազախի գյուղերում հայ-թուրքական անկարգություններ սկսվեցին, մենք՝ լոռեցիներս, կրկին ադմինիստրացիայի գիտությամբ մեր սպիտակ դրոշով, քահանաների և պատվավոր մարդկանց հետ շտապեցինք խաղաղեցնել նրանց և ղազախեցիների համաձայնսթյամբ այնտեղից նույնպես վտարեցինք հեղափոխականներին, վկայակոչում եմ Լոռու և Ղազախի ադմինիստրացիային և ամբողջ ժողովրդին՝ հայերին ու թուրքերին առանց խտրության։

Նույն սպիտակ դրոշով գավառապետի կարգադրությամբ, որպես գավառական հաշտարար հանձնաժողովի անդամ, ուրյադնիկի, պահակախմբի, գյուղապետերի, նրանց օգնականների և պատվավոր մարդկանց հետ միասին այցելեցինք Լոռու և Բորչալուի քոչավայրերը, ընտրեցինք հաշտարար հանձնաժողովներ, որոնք պարտավոր էին գողերին ու խռովարարներին հանձնել իշխանություններին, իսկ կողոպուտը վերադարձնել տուժածներին՝ իշխանությունների պատշաճ ներկայացուցիչների միջոցով։

Միաժամանակ մենք խիստ արգելել էինք այլ վայրերում արված կողոպուտի տեղափոխումը և վաճառքը մեր կողմերում։

Այդ բոլորի մասին ժամանակին զեկուցվել է գավառապետին և գնդապետ Զոլոտարյովին[2]։

Վերջապես, որպես գավառի հաշտարար հանձնաժողովի անդամ, ադմինիստրացիայի կարգադրությամբ ես անընդհատ շրջագայում էի ուրյադնիկների, պահնորդների կամ գյուղերի ավագանու, և երևելի մարդկանց ուղեկցությամբ։

Իսկ երբ գնացքների երթևեկությունը ընդհատվեց, և կայարանները ենթակա էին վտանգների, մենք պահպանում էինք գնացքի գծերը և կայարանները։ Անդադար գործում էին գյուղապետերը և դատավորները։

Չնայած ամենուրեք տիրող ագրարային շարժման, մեզ մոտ, որտեղ կալվածատերերի մեծ զանգված կա, վերը հիշված այդ ժամանակներում տեղի չունեցավ նման ոչ մի խռովություն։ Ընդհակառակը, նրանցից շատերը ազգաբնակչության հետ էին, ընտրված էին տարբեր հանձնաժողովներում։ Նրանցից շատերին մենք փրկեցինք անխուսափելի վտանգից, հեռացնելով հեղափոխականներին․ դա խոստովանում են իրենք՝ կալվածատերերը։

Բայց չէ որ այդ բոլորը տեղի էր ունենում հեղափոխության ամենաթեժ պահին և հենց այն շրջանում, որտեղ ես էի գտնվում և ազդեցություն ունեի։

Իսկ եթե այն ժամանակ կատարված ինչ-որ բան կա, որը այժմ դրսից

  1. Այդ մասին գրավոր փաստաթղթեր հայտնի չեն։
  2. 1906 թ. հունիսին գրած նամակից բացի Զոլոտարյովին ուղղած այլ փաստաթուղթ հայտնի չէ։