Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար է պահում։ Մի խոսքով ինձ համար մի մեծ զվարճալի թամաշա էր։

Մեր առաջին «Լուսաբերն» արդեն լույս տեսավ2, կուղարկեմ, երկրորդն էլ այսօր հանձնեցինք տպարան։

Արդեն շոգեր են, բայց ուրիշ կերպ անկարելի է։ էս ամառ վատ եղավ ինձ համար։ Արտաշից նամակ չեմ ստացել։ Ահարոնյանից ու Շանթից նամակ ունեմ3։ Ահարոնյանը արդեն հասել է արտասահման, իհարկե Լեոյի հետ։ Ցավում են, որ հետները չեմ։

Շանթն էլ արդեն վաղուց Ջավոյի հետ ամառանոցում է։ Բարևներ են գրել։ Վարյայի հասցեն Коджоры, Верхнее

шоссе, дача Кченко.

Աշխենի վերջին լուսանկարը շատ լավ է. կուղարկեմ։

Անցյալ օրը մի քանի բժիշկներ կային մոտս։ Ձեզանից խոսք ընկավ—խորհուրդ տվին, թե ով ուզում է առողջանա կատարյալ—օգտվի էդ կարճ միջոցից—յուղ, մեղր ու մածուն ուտի, և մանավանդ հաճախ վաննա կամ դուշ ընդունի—(կարճ) մեջը մտնի ու դուրս գա, իսկույն հագնվի, գնա ման գալու։ Իհարկե, շատ հեշտ ու հնարավոր բան է, բայց անող է պետք:

904 թվականի տան նալոգը մնում էր տուգանքն էլ հետն առան—12 ռուբլի:

Տանտերն արդեն վեր է կացել:

Արտիկն, ասում են, ուզում է Շուլավեր գնա։ Չթողնեք, թող մնան էդտեղ, մյուս նամակներին էլ հերթով կպատասխանեմ։ Մի երկու հետաքրքրական գիրք էի առել, մոռացա ուղարկեմ:

Սեդիկի բաժին միրգն ուղարկեցի—հիմի նանի բաժինն եմ ուղարկում: Կարծեմ էդ երկու երեխան են շատ միրգ սիրում։

Համլիկի ու Արտիկի նամակները խմբագրությունն ստացել է, պատասխան կստանան4։ Լիսիցյանը այսօր գնաց Կոջոր։ Նունիկի վերարկուն չեմ գտնում։ Բարևներ ու համբույրներ ամենքիդ։