Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խորհրդակցելուց հետո կարգադրում է Մետեխի բանտապետին՝ մի քանի բանտարկյալների, այդ թվում Հովհաննես և Մուշեղ Թումանյաններին, Ավ. Իսահակյանին և ուրիշների, ազատել կալանքից դրամական երաշխավորությամբ, մինչև գործի քննության ավարտը (ՎՊԿԱ, ֆ 94, ց 1, գ 269, թ 385, 387-389 և ԹԹ Փբ, № 108-110)։ Թումանյանները ազատվում են հունիսի 13-ին. երաշխավորության դրամը, 5000 ռուբլի, վճարում է Փիլ․ Վարդազարյանը։

52. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Աբասթուման

(էջ 77)

Հուլիսի 9

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹՖ, № 306։ Անթվակիր է. առաջին տպագրության միջոցին թվագրվել է 1909, օգոստոս: Ամիսը ճշտվում է հուլիս՝ ելակետ ունենալով նախ նամակի «թեև անցյալ նամակում խոստացել էի շարունակել իմ գործից գրել…» խոսքերը։ Բայց, քանի որ հուլիսի 18-ի նամակում բանաստեղծը այդպիսի խոստում չունի, ուրեմն քննության առարկա նամակը չի կարող գրված լինել հուլիսի 18-ից հետո։ Այսպիսով, պետք է ենթադրել, որ հունիսի վերջին Թումանյանը մի նամակ էլ է ուղարկել իշխանուհուն՝ ի պատասխան նրա՝ հունիսի 23-ի նամակի (ԳԱԹ, Թֆ, № 667)՝ գրված բանտից ազատվելու կապակցությամբ, խոստանալով գրել «գործի» մասին (նամակն անհայտ է)։ Որ իսկապես այս նամակագրության ամիսը օգոստոսը չէ ապացույց են նաև հուլիսի 24-ին Մ. Թումանյանի գրած հետևյալ տողերը. «Լուսաբերը» և ուրիշ գործեր կոպեկ չարժեն ի դիմաց Ձեր առողջության»՝ ի պատասխան բանաստեղծի սույն նամակի. «Այժմ այստեղ զբաղված եմ իմ գործով ու «Լուսաբերով» խոսքերի։

Տպագրվել է Եժ V, 322,

1 Նկատի ունի բանտարկության գործը։ Բանաստեղծը ազատվել էր, ինչպես գրվեց, հունիսի 13-ին ժամանակավորապես՝ մինչև դատական գործի քննության ավարտը։

2 Խոսքը վերաբերում է այն կորած նամակին, որ գրված էր ի պատասխան Մ. Թումանյանի հունիսի 23-ի նամակի (ԳԱԲ՝, Թֆ, X 667), այսինքն, հունիսի վերջերին։

3 Ակնարկում է բանտարկությունից հետո Մ. Թումանյանի միջնորդությունը փոխարքա Վորոնցով-Դաշկովի և նրա կնոջ առջև։

4 «Նոր դպրոցի» գրախոսականը (տպագրվել է 1909, № 5-6) վերաբերում է պատկերազարդ «Աղվեսը» «Ծիտը» «Անհաղթ աքլորը» «Ուլիկը»,