Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Տպագրվում է առաջին անգամ։

1 Նկատի ունի Տ. Ռաշմաճյանի՝ 1910 թ. հունվարի 29֊ի երկտողը, որով վերջինս թույլտվություն է խնդրում «Դասընկեր» դասագրքի Բ տարվա հրատարակության համար օգտվել բանաստեղծի ստեղծագործություններից, նախօրոք իմանալով պայմանները (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 433): Հիշված դասագիրքը հասցեատերը կազմում էր Ավ. Իսահակյանի և Արշակ Չիլինգարյանի մասնակցությամբ։

2 Խոսքը վերաբերում է 1904 թ. նոյեմբերի 27֊ին հրատարակած իր «Նամակ խմբագրությանը», որով Թումանյանն արգելում է դասագիրք, կազմողներին օգտվելու լույս տեսած ստեղծագործություններից առանց իր համաձայնությունը ստանալու (Մշ․, 1904, № 262, ԱՀ 6, 137), Այդ առիթով է գրված «Պ. Նիկ. Տեր֊Ղևոնդյանը և իմ «Շունն ու Կատուն» հոդվածը՝ Մշ., 1904, № 278, ՍՀ 6, 138—141):

3 Նկատի ունի «Լուսաբերը»–, որ հրատարակվում Էր 1907 թվականից»: Կազմողներ՝ Հովհ. Թումանյան, Լ. Շանթ և Ստ. Լիսիցյան։

61. ՏԻԳՐԱՆ ՌԱՇՄԱՃՅԱՆԻՆ

ԹԻֆլիս–Երևան

(էջ 88)

Մարտի 19

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 154, ց 1, գ 176: Տպագրվում է առաջին անգամ։

1 Սույն երկտողը պատասխանն Է Տ. Ռաշմաճյանի՝ մարտի 16-ի երկտողի (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 433)։

62. ԹԱԴԵՈՍ ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ

Թիֆլիս–Էջմիածին

(էջ 88)

Ապրիլի 18

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 393, ց 1,զ 236, թ 27։ Անթվակիր է, տարեթիվը որոշվում է բացիկի փոստային կնիքով։

Երկտողը պատասխան Է Թ. Ավդալբեգյանի անհայտ մի նամակի, որտեղ վերջինս, թերևս, խնդրել է բանաստեղծի երկերի հրատարակության