Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 շարունակե գործը միևնույն ուղղությամբ։ Ա. Բաբախանյանը հնար եղածին կշարունակե աշխատակցել թերթին» (Հր, 1910, № 109)։

Թումանյանի առաջին թղթակցությունները և առաջնորդողները լույս են տեսնում օրաթերթի հունիսի համարներում (№ 120—123 և այլն)։ Օգոստոսին, Աբասթումանում հանգստանալուց հետո Թիֆլիս վերադառնալով, նա փորձում է հրաժարվել թերթի խմբագրական աշխատանքից, խոստանում մնալ աշխատակից (տե՛ս № 77 նամակի № 2 ծանոթագրությունը), բայց հետո զիջելով, վերստին շարունակում էր մնալ խմբագիր մինչև երկրորդ բանտարկությունը (1911, հոկտեմբերի վերջ), իսկ Ս. Սահակյանի դերը սահմանափակվում էր միայն հրատարակչական գործով։ Լեոյի վկայությամբ, 1910 թ. աշնանից «Հորիզոնի» խմբագրական գործին մասնակցում էին նաև ինքը և Ղ. Աղայանը (Անցյալից, էջ 234)։

3 Խոսքը վերաբերում է Պ. Մակինցյանի, Ց. Խանգադյանի և Վ. Տերյանի խմբագրությամբ Մոսկվայում հրատարակվող «Գարուն» ալմունախին (1910—1912)։ Հավանաբար, Արմենուհի Տիգրանյանի անունով բացիկը ուղարկվել է Թումանյանին՝ հասցեատիրոջը հանձնելու համար։

65. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Լեյզեն

(էջ 90)

Հունիսի կեսեր

Ինքնագիրը (5 էջ) պահպանվում է ԳԱԹ,՝ ՄԹֆ, №297, Անթվակիր է. ժամանակը որոշվում է Լեյզենից (Շվեյցարիա) Մ, Թումանյանի գրած 1910 թ. հունիսի 2-ի նամակով, որը Թումանյանը ստացել է, հավանաբար, հունիսի 9—10-ը և մի քանի օր հետո պատասխանել։

Տպագրվել է ԵԺ V, 324 — 325:

1 Մ. Թումանյանի հունիսի 2֊ի նամակն է Լեյզենից (ԳԱԹ. №Ֆ, № 669):

2 Նկատի ունի «Հորիզոնի» (տե՛ս № 64 նամակի № 2 ծանոթագրությունը)։ Աղմկալի ժամանակ գրելով, բանաստեղծը ակնարկում է հատկապես հունիս ամսին հիշյալ թերթի և «Մշակի» կամ իր և Համբ. Առաքելյանի բանակռիվը՝ Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների ընտրության, Հովնանյան դպրոցի տեսչին և ամբողջ ուսուցչական կազմը հանիրավի ազատելու և այլ առիթներով (այդ մասին տե՛ս Հր, 1910, № 120—123, 127, 133, 139 և այլն, նաև՝ ՍՀ 6, 209,֊ 220, 226 229):

3 Նկատի ունի «Լուսաբերի» Ա, Բ, Գ, Գ տարիներր:

4 Թումանյանի, Աղայանի և Փափազյանի կազմած Հայ գրականության քրեստոմատյան է, որի առաջին գիրքը լույս էր տեսել 1909 թ., երկրորդը