Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


4 Գավառապետի հեռագիրը, որ ամենայն հավանականությամբ արված Է Թումանյանի բանտից ազատվելու կապակցությամբ, և պատասխանը չեն պահպանվել։

73 ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման —Լեյզեն

(էջ 102)

Օգոստոսի l0

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ՄԹֆ, № 298, Անթվակիր Լ. տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ։

Տպագրվել է ԵԺ V, 331—332:

1 Տե՛ս Մ. Թումանյանին գրած հուլիսի 20 ֊ի բացիկը։

2 Նկատի ունի Մ. Թումանյանից ստացած 1910 թ. հուլիսի 22\9֊ի նամակը՝ գրված Լեյզենից տխուր տրամադրությամբ. նամակագիրը գանգատվել Էր, հատկապես, թոքախտավոր հիվանդների նկատմամբ տեղացիների ցուցաբերած վերաբերմունքից, հիվանդներն իրավունք չունեին անտառ մտնելու, դաշտերով անցնելու կամ կանաչի վրա ոտք դնելու, հակառակ դեպքում՝ ենթակա Էին տուգանքի (ԳԱԹ, Թֆ, № 670):

3 Տե՛ս № 72 նամակի № 1 ծանոթագրությունը։

4 Նկատի ունի Մ. Թումանյանի հրատարակությամբ լույս տեսնող «Մանկական գրադարան» մատենաշարը (տե՛ս № 80 նամակի № 5 ծանոթագրությունը)։

5 Աբասթումանից մեկնել Է օգոստոսի 19-ին (տե՛ս № 77 նամակի №1 ծանոթագրությունը)։

77. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ—ՀԱՅԿԱԶՅԱՆ

Թիֆլիս—Աբասթուման

(էջ 104)

Օգոստոսի 22

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 365: Անթվակիր է. տարեթիվը որոշվում Է նամակի բովանդակությամբ (տե՛ս ծանոթագրությունները)։

Տպագրվել է ԵԺ V, 333:

1 Խոսքը վերաբերում Է Աբասթումանից վերադառնալուն։ Ինչպես պարզվում Է հասցեատիրոջ՝ Թումանյանին գրած սեպտեմբերի 20-ի նամակից (ԳԱԹ, Թֆ, № 886), նրա մայրը վախճանվել Է օգոստոսի 20-ին,