Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

81. ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿեՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

Թիֆլիս

(էջ 108)

Հոկտեմբերի 25

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 355։ Ընկերության վարչության նախագահը այդ միջոցին բժ. Արիսաակես Զարգարյանն էր։ Հայոց հրատարակչական ընկերությունը, ստեղծվելով 1880 թ., երկու տարի կոչվում էր «Հայերեն գրքերի հրատարակության Թիֆլիսի ընկերություն»: Ունեցել է գործունեության երկու շրջան, առաջինը տևել է մինչև 1900 թ., երբ փակվել է Կովկասի կառավարչապետ Գոլիցինի հրամանով։ Տարբեր տարիներ ընկերության նախագահ են եղել Աբգար Հովհաննիսյանը, Ֆիլիպոս Վարդանյանը, Ալեքսանդր Քալանթարը։

900-ական թթ. սկզբին փորձեր են արվել կրկին վերակազմելու հրատարակչական ընկերությունը (Ավետիք Արասխանյան, Փիլիսլոս Վարդազարյան), բայց փորձերն անհաջողութան են մատնվել։ 1904 թ. ստեղծվեց Ստ. Լիսիցյան և ընկ. մասնավոր հրատարակչությունը, իսկ 1907 թ. նույն ընկերության և մեծահարուստ հասարակական գործիչ Ավետիք Պողոսյանի նախաձեռնությամբ բանակցություններ են սկսվում ստեղծելու Կովկասի հայոց նոր հրատարակչական ընկերություն։ Ապրիլի 16֊ին Թումանյանը ստանում է Ավ. Պողոսյանի պաշտոնական գրությունը՝ մասնակցելու հաջորդ օրը կայանալիք խորհրդակցությանը, որի օրակարգը վերաբերելու էր հրատարակչական ընկերություն կազմակերպելուն։ Խորհրդակցությանը հրավիրված էին նաև Ղ. Աղայանը, Ալ. Քալանթարը, Ռուբեն Խանզագյանը, Լևոն Սարգսյանը (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 506/10), Նոյեմբերի 3-ին տեղի է ունենում հիմնադիր ժողով՝ ընկերության կանոնադրության նախագծի վերջնական քննության համար։ ժողովին մասնակցում էին խմբագրությունների ներկայացուցիչներ, հեղինակներ, հրատարակիչներ, մշակութային գործիչներ։ Երկար բանակցություններից հետո 1910 թ. վերականգնվեց հրատարակչական ընկերությունը, որի վարչության առաջին նիստը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, նախագահ ընտրվեց Ստ. Լիսիցյանը, Թումանյանը՝ վարչության անդամ։ Հետագայում նախագահ են եղել Ար. Զագարյանը, Գյուտ քահ. Աղայանը։ 1919 թ. հոկտեմբերի 16֊ի մի գրությամբ հրատարակչական ընկերության չորս անդամներ (Գ. Աղանյան, Վ. Խորենի, Վ. Ահարոնյան, Գ. Լևոնյան) մի գրությամբ խնդրում են ընդհանուր ժողովի քննության առարկա դարձնել ընկերությունը Թիֆլիսից Երևան տեղափոխելու հարցը (ՊՊԿԱ, ֆ 318, գ 14, ց 1, թ 38)։

Տպագրվել է Եժ V., 336,

1 Գրությունը տե՛ս ԳԱԹ, Թֆ, №1234: