Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 2 Բանաստեղծը չի թարգմանել « Ընձենավորը», քանի որ ընկերության վարչությունը չի համաձայնել նրա առաջարկած պայմանին:

82. ՍԻՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս– Էջմիածին

(էջ 109)

Նոյեմբերի 24

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԹԹ, ՆՆ, թղթ. № 59: Անթվակիր է. ժամանակը որոշում է ըստ նամակի ծրարի փոստային կնիքի թվագրության (1910 նոյեմբերի 27) և բնագրի վերջում գրված չորեքշաբթիի համեմատությամբ, որից պարզվում է, որ նամակը գրված է նոյեմբերի 24:

Տպագրվում է առաջին անգամ:

1 Ս. Տիգրանյանը բանտարկված է եղել, հավանաբար. «Դաշնակցության գործով»:

2 Տե՛ս № 64 նամակի № 2 ծանոթագրությունը:

83 —87. «ՀՈՐԻԶՈՆԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Սանահին — Էջմիածին — Թֆլիս

(Էջ 109 —112)

Դեկտեմբերի 17 —22

Ինքնագրերը չեն պահպանվում:

Տպագրվել են Հր. 1910, № 283, 284, 285:

Ամենայն հայոց կաթողիկոս Մատթևոս Իզմիրլյանը վախճարվել է 1910թ. դեկտեմբերի 11-ին: Կթողիկոսի մահվան առիթով Թումանյանը իրար ետևվից հրապակել է«Էջմիածնի», «Խնիմյան և Իզմիրյան», «Չպաշտպանեցինք», «Ազնիվ մարդը», «Մեծերից հետո», հոդվածները (Հր. 1910, № 277- 279, 281, 284):

Թաղման արարողությանը մասնակցելու համար դեկտեմբերի 17-ի ցերեկվա գնացքով Թումանյանը մեկնում է Էջմիածին իրեն «Հորիզոնի» և «Հասկերի» ներկայացուցից, միաժամանակ հանձնարարություն ունենալով Հաշտարխանի Աստրախանի հայ հասարակության անունից արծաթյա պսակ դնելու հանգուցյալի դագաղին (Հր, 1910, № 282): «Հորիզոնի» ներկայացուցիչ և խմբագիր լինելը Թումանյանին պարտավորեցրել են լուրեր ուղարկել օրաթերթի խմբագրությանը և հայությանը տեղյակ պահել Էջմիածնի իրադարձություններին: Դեկտեմբերի 19-22-ը տպագրվել են