Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 (ԳԱԹ, Թֆ, № 719: Դասադիրքը լույս է տեսել նույն տարվա հուլիսին).

2 «Գիրը» Թիֆլիսում գործող գրախանութ էր՝ հիմնված բաժնեդրամների սկզբունքով` ստեղծված մի խումբ գրողների ու գրասերների, ինչպես, և Թումանյանի նախաձեռնությամբ։ Գրախանութը, օգնում էր հայ հեղինակներին իրենց գրքերը վաճառել հեշտությամբ և առանց վնասի։ «Գիր» գրախանութի վարիչը ուսուցիչ և հասարակական գործիչ Սեդրակ Ավետյանն էր (1873—1949), (հայտնի դերասան Գրիգոր Ավետյանի եղբայրը), որն ավարտել էր Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Խարկովի համալսարանի իրավաբանական բաժինը, երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, իսկ 20-ական թթ., տեղափոխվելով Երևան, աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում և Երևանի պետական համալսարանում:

3 Պահպանվում են 1911 թ. հունվարի 14-ին և մարտին Ս. Ավետյանի գրած նամակները, որոնցով նա բանաստեղծին խնդրում է բարեկամների (հատկապես Փիլ. Վարդազարյանի) միջոցով օգնել իրեն՝ փոխարինաբար դրամ գտնելու «Գիր» գրախանութի գոյությունն ապահովելու, պարտքերը մարելու, հատկապես Շանթին, Լիսիցյանին, նկարիչ Ախիկյանին վճարելու համար:

4 Խոսքը վերաբերում է «Հորիզոնի» խմբագրությանն ու իր բնակարանի խուզարկությանը և մեկօրյա բանտարկությանը, (տե՛ս հունվարի 28֊ին, գրած դիմումը և ծանոթագրությունը):

5 Թերևս, խոսքը վերաբերում է 1911 թ. հունվարի 18 (31)-ին, Սիմոն Հակոբյանի գրած բացիկի պատասխանին, որով նա իր աշխատակցությունն էր առաջարկում «Հորիզոնին» հոդվածներով և ուսումնասիրություններով (տե՛ս ԳԱԹ, ց 2, № 361), Թումանյանի պատասխանն անհայտ է:

6. Նկատի ունի Սիմոն Հակոբյանի «Շիրվանզադե» մենագրությունը (Թիֆլիս, 1911):

7 Նկատի ունի Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյա հոբելյանի նախապատրաստումը (նշվեց 1911 թ. մայիսի 22 ֊ին), որը ձեռնարկել էր Հայոց դրամատիկական ընկերությունը: Ընտրվել էր հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով. Ալ. Մանթաշյան (պատվավոր նախագահ, որբ, սակայն, գործին մասնակից չի լինում մահվան պատճառով)։ Համբ. Մելիքյան (նախագահ), Տ. Հովհաննիսյան (փոխնախագահ), Մ. Ավետիսյան (քարտուղար). Հանձնաժողովի անդամ էին նաև Թումանյանը, Ղ. Աղայանը, Հովհ. Աբելյանը և ուրիշներ (Հր, 1911, № 48):

8 Խոսքը վերաբերում է Թումանյանի ուսուցչի՝ Միսակ Ասիլյանի (բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանի հոր) մանկավարժական գործունեության 25-ամյա հոբելյարին տոնակատարությանը, որը նշվել է 1911 թ. ապրիլի 16-ին Ներսիսյան դպրոցում: Հով. Թումանյանը հոբելյարին շնորհավորել է «Հորիզոնի» և «Հասկերի» խմբագրությունների անունից։

9 Այստեղ հիշատակված Լևոնը Ստ. Լիսիցյանի որդին է։