Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



102. ՎԱՐԱՄ ՄԱՆԿՈՐՆՈԷՆ

Թիֆլիս-Կոստանդնուպոլիս

(էջ 126)

Սեպտեմբերի 28

Ինքնագիրը պահպանվում է Սաամբուլի հայոց պատրիարքարանի դիվանում՝ № 67521: Հայտնաբերել և հրատարակել Է Գ. Բամպուքչյանը: Պահպանվում Է նաև երկտողի սևագիրը՝ ԹԹ, ՆՆ, թղթ. № 21:

Տպագրվել Է «Շողակաթ» տարեգրքում, Ստամբուլ, 1970, Էջ 46, այնուհետև՝ Լ. Կարապետյան, 74։ Տպագրվում է ըստ սևագրի։

1 Բնագրում՝ հոկտեմբերի։ Ինքնագիրը թյուրիմածությունը հեղինակի՞ վրիպումից է, թե՞ հրատարակության միջոցին խմբագրի սխալ վերծանումից։ Երկտողը չէր կարող գրված լինել հոկտեմբերի 22-ին, քանի որ կաթողիկոսական ընտրությունների համար պատմագավորներ առաջադրող պատվիրակների ընտրությունը նշանակված էր. հոկտեմբերի 9-ին (Հր, 1911, № 218), № 3 ծանոթագրության սեպտեմբեր ամսվա հիշատակությունը ևս ապացույց է, որ նամակը գրված չէ հոկտեմբերին։

2 Պետք է լինի՝ պատգամավորներ առաջադրող պատվիրակների ցուցակ:

3 1911 թ. սեպտեմբերի 20 ֊ին (Մշակում,) տպագրված Համբ, Առաքելյանի «Ուղևորական ակնարկների» VII հոդվածում Պոլսի պատրիարքի տեղապահ Վահրամ Մանկունու անունից հայտարարվում է, թե էջմիածնից իրեն ուղարկված է 50 — 60 հոգուց բաղկացած «չեղոբ», – անկուսակցական» նշանավոր մարդկանց մի ցուցակ՝ պատգամավոր առաջադրող պատվիրակներ ընտրելու համար, քանի որ դժվար է Թուրքիայից պատվիրակներ ուղարկել պատգամավորական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ծանոթանալով այդ ցուցակին, Աոաքելյանը տեսել է նաև Թումանյանի, Աղայանի (որն արդեն վախճանված էր) և Լեոյի անունները, դրանից եզրակացրել, որ ցուցակը կազմել են նրանք, և քանի որ Մանկունին հակված էր կաթողիկոս առաջադրել Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանին, հոդվածագիրը համոզված է, որ Թումանյանի «Հորիզոնի» թեկնածուն Սուրենյանն է։

Կեղծիքը արտառոց էր և վիրավորական, մանավանդ Թումանյանի համար, որի վերաբերմունքը կաթողիկոսական թեկնածուների նկատմամբ հայտնի էր բոլորին «Հորիզոնում» նրա տպագրած հոդվածներից (տե՛ս Հր, 1910, X 284, 1911, №119)։ Հատկապես վերջին հողվածը «Կաթողիկոսական ընտրելիները» վերնագրով (հրապարակվել էր սեպտեմբերի 11 ֊ին) ապացույց էր, որ Թումանյանը չուներ իր ընտրած թեկնածուն։ Ի վերջո՝