Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 ով հասցրեց—հասցրեց։ Էլ ժամանակ չկա հանգիստ կերպով լրացնեlու։ Գրեցեք ավելի հաճախ։ Թեյն ու ընթրիքը արդեն սեղանի վրա են։ Համբուրում եմ ձեզ բոլորիդ։ Ջերմ բարևներ մոտիկներին և ծանոթներին։

Ձեր հայրիկը

Ռոստոմին ու Վահանին ասեցեք կգրեմ։ Մանրամասն գրեք մերոնց մասին, ձեր մասին մանրամասն։ Էստեղ մի քանիսը նամակներ են ստանում հայոց լեզվով, Մայրիկը թող գրի։

—————————————

1 Պահպանվում են Պետերբուրգում երեխաներից ստացած դեկտեմբերի 31—ի, հունվարի 5—ի բացիկները և հունվարի 6֊ի նամակը (ԹԹ, Փբ, № 3059, 2851, 3049):

2 Նկատի ունի Արտավազդ և Համլիկ Թումանյանների՝ 1911 թ. դեկտեմբերի 29—ի, 1912—ի հունվարի 6—ի նամակները (ԹԹ, Փբ, № 2972, 2818)։

3 Արտավազդի նամակը չի պահպանվոմ. այդ խոսքերը արձագանքն են Թումանյանի № 108 նամակի հետևյալ տողերի. «Ձեզ հաճախ տեսնում եմ երազում, համարյա ամեն գիշեր, բայց մայրիկը միշտ սև Է հագնված». բանաստեղծը, պարզապես, չի հիշել իր գրածը։

111. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Պետերբուրգ—Թիֆլիս

(էջ 137)

Փետրվարի 1

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1239: Անթվակիր է. տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ։

Տպագրվել է ԵԺ V, 362։

Թարգմանություն

Նունիկ ջան,

Դուք այնպես էլ չիմացաք, թե ինչպես պետք Է նամակ գրել: Չէ՞ որ ես հետաքրքրվում եմ իմանալու ձեր մասին, իսկ դուք գրում եք իմ մասին։ Աշխենն ու Մուշեղն առողջ են, նրանց տեսնում եմ գալյորկայում, իսկ Գիգան ամեն օր Սենատումն է կամ թե չէ գալիս է ինձ մոտ։ Նա էլ առողջ է և շատ առույգ: Ամեն ինչ լավ կլինի, ճշմարտությունը կբացվի, իսկ ավելի շատ կբացվի հետագայում։ Գարնանը գուցե դու էլ մայրիկի հետ գաս Պետերբուրգ, և միասին վերադառնանք։

Տարօրինակ բան է—մի հայ և մի քանի թուրք կեղծ ցուցմունքներով մեղադրում են ինձ և իբր թե` պաշտպանում պետական շահերը, իսկ