Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 հատվում է 2— 3 օր), որովհետև հատուկ ատյանի նիստերը շարունակվում են առանց նոր սենատորի, նախկին հինգի մասնակցությամբ («Русские ведомости, 1912. №12):

3 Դատաքննության ժամանակ պարզվում է, որ կեղծված են կամ անհետացած շատ փաստաթղթեր ի վնաս մեղադրյալների։ Այս անակնկալի փոխում է «Գործի» բնույթը, քննիչ Լիժինը դառնում է անվստահելի և, մեղադրվելով կեղծիքների մեջ, հեռացվում է իր պաշտոնից։ Մեծ ազդեցություն է ունենում դատապաշտպանների (Բ. Տ. Բարտա, Ա. Ա. Զարուղնի, Ա. Ֆ. Կերենսկի, Պ. Ն. Պերևերղ, Գ. Դ. Սկայրատի և ուրիշներ) բողոքը ("«Речь», 1912, № 44, 61, 62, Հր, 1912, №49, 51):

Փաստաթղթերի կեղծումը դատապարտվում էր Պետերբուրդի և Մոսկվայի թերթերի էջերում, պահանջում՝ չբավարարվել Լիժինին միայն հեռացնելով, այլ պատժել: Երբ Լիժինը հրաժարական է տալիս, հատկապես խիստ է արտահայտվում «РечЬ» օրաթերթը (1912, № 80): Լիժինի գործը երկար ձգձգումից հետո ի վերջո դադարեցվում է (Հր, 1913, № 43)։

4 Հա. Նունիկ ջան ~ մածուն մերել։ Հատվածը տպագրվում է առաջին անգամ։

5 … հավաքում են — խոսքը վերաբերում է բանտարկյալներից նամակներ հավաքելուն։

117․ ՕԼԳԱ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԵՐԻՆ

Պետերբուրգ — Մոսկվա

(էջ 142)

Ինքնագիրը, (4 էջ) պահպանվում է ԳԱԲ՝, Թֆ, ց 3, 92: Տարեթիվը, որոշվում է բովանդակությամբ։

Տպագրվել է Եժ V, 367—369,

1 Մեղադրական ճառով հանդես է եկել Նովոչերկասկի դատարանի դատախազ Վ. Ս. Սերգեևը. տևել է մինչև մարտի 9֊ը («Русское слово»- 1912, № 57):

2 Այս նամակով բանաստեղծը պատասխանել է Օլգա, Համլիկ և Արտավազդ Թումանյաների՝ փետրվարի 23֊ի և 25֊ի նամակներին (ԹԹ, Փբ, №2731, 2822, 2975),

3 «Գուտտենբերգը» մասնավոր գրախանութ էր, որտեղ գրքերը տոկոսով հանձնվում էին վաճառքի։

4 Կուլտարականը—Բաքվի հայոց կուլտուրական միության հրատարակչական մասնաժողովն է, որի ջանքերով հրատարակվեց Թումանյանի 1908 թ. ժողովածուն. Այստեղ, թերևս, խոսքս վերաբերվում է ժողովածուի վաճառքի հետ կապված հաշիվներին։