Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձյունոտ գագաթները, իսկ առաջիս ընկած է Կայշավուրի հովիտը․ էն Կայշավուրի հովիտը․ որ Լերմոնտովը հիշում է իր «Դևի» վերջում։

Հա՛, չմոռանամ գրել Ռոստոմի մասին1։ Արդեն Թիֆլիսից նամակ եմ գրել Ռոստոմին էլ, մայրիկին էլ։ Կարծում եմ խելոք կվարվեն. ես էլ կհասնեմ։ Ճանապարհ եմ ընկնում դեպի Կոբի2։

Ադեյալս մնաց Դուշեթ։ Գրեցի, որ ղրկեն Թիֆլիս։ Համբույրներ ամենքիդ։

Հայրիկը

<Հ. Գ.> Մարկաներ եմ ուղարկում, որ ինձ էլ շտրաֆի տակ չգցես։

38. ՌՈՍՏՈՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Բալթա—Դսեղ
<1908> , օգոստոսի 4, Բալթա

Առավոտը կանգնած էի էս արձանի մոտ1. մեզանից ներքև ձյուն էր։ 7694 ոտը բարձր է։ Բավականին նման է մեր Շահալի դուդին։

Ст<акция» Калагеран

(Карсск<ая> ж<слезная> д<орога>)

Г. Ростому Туманянцу

(Дсех)

39.ՍԵԴԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Բալթա—Դսեղ
<1908, օգոստոսի 4, Բալթա>

Հայրիկը իր Ծիտիկին համբույր է ղրկում էս ձորից1։

Ст<анция> Калагеран

(Карсск<ая>ж<слезная> д <орога>)

М11 Седа Туманянц

(Дсех)