Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մասնակիցը (Հր, 1911, № 118, Լեո, Համազգային հոբելյան, № 11 ի, Հովհ. Թումանյան, Գրական ֆոնդ)։

Հետագայում տպագրության 400-ամյակին միացնում են նաև գրերի գյուտի 1500—ամյա հոբելյանը։ 1912 թ. ձմռանը, Թումանյանի բանտարկված լինելու ժամանակ, ընտրվում է Թիֆլիսի հոբելյանական հանձնաժողով։ Բանտից ազատվելուց հետո, չնայած նա հանձնաժողովի եղած չէր, գործին մասնակցում էր մեծ եռանդով։

էջմիածնի և Թիֆլիսի հանձնաժողովների տարակարծությունը վերաբերում էր նախ հոբելյանը նշելու ժամանակին՝ հոկտեմբերի՞ն, թե նոյեմբերին, ապա՝ հոբելյանի առթիվ դպրոցական ֆոնդ ստեղծել, թե՞ գրական: Այս անգամ էլ հակասություն սկսվեց Թիֆլիսի երկու գլխավոր օրաթերթերի միջև. «Մշակը» կողմնակից լինելով էջմիածնի հանձաժողովիս (նախագահ՝ Գ. Տեր—Մկրտչյան), պաշտպանում էր դպրոցական ֆոնդը, «Հորիզոնի» Թիֆլիսի հանձնաժողովի (նախագահ՝ բժ. Ար. Զարդարյան) կողմնակից էր և. պահանջում էր գրական ֆոնդ ստեղծել: էջմիածին այն կարծիքին էր, որ հոբելյանը պետք է նշել հոկտեմբերին, «Հորզոնը»՝ նոյեմբերին և նույնիսկ ավելի ուշ՝ լավ նախապատրաստվելու և առիթը կարևոր հարցերի լուծման համար օգտագործելու նպատակով։ Դպրոցական կամ գրական ֆոնդ ստեղծելու մասին Թումանյանը ի վերջո գալիս է այն եզրակացության, որ դրանք երբեք չեն կարող իրար խանգարել ուստի պետք է նախաձեռնել երկուսն էլ:

1912 թ. սեպտեմբերի 9—ին Թիֆլիսում տեղի է ունենում տպագրության 400֊ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի արտաակարգ նիստ, որին մասնակցում է նաև էջմիածնի ներկայացուցիչը։ ժողովը որոշում է հետաձգել հոբելյանը՝ պատշաճ բարձրությամբ նշելու համար։ Մասնակցելով ժողովին, Թումանյանը գրում է «Հետաձգել և միասին առնել» հոդվածը, որը տպագրվում է սեպտեմբերի 11—ին (Հր, 1912. նաև՝ ՍՀ 6, 367): Գևորգ V կաթողիկոսը, ընտրելով միջին ճանապարհը, որոշում է 1912 թ. հոկտեմբերի 13—ից մինչև 1913—ի հոկտեմբերի 12—ը (…Մեսրոպի տոնի օրը) հայտարարել հոբելյանական տարի։ Մեծ, նշանակալից արարողություններն ու հանդիսությունները, այնուամենայնիվ. կատարվեցին երկար նախապատրստական աշխատանքից հետո՝ 1910 թ. հոկտեմբերին։

Բացի հայտնի հոդվածները, որ հրատարակվում են մամուլում, Թումանյանը մասնակցում է բոլոր հանդիսավոր արարողություններին մանավանդ որ ներկայացուցիչ էր ընտրված Հայ գրողների կովկասյան ըկերությունից։ Ներսիսյան դպրոցի հանդիսավոր նիստին նա կարգադրել է հորեբելյանի առթիվ գրած «Թեպետ բախտը մեզ շատ հարվածեց…» բանաստեղծությունը, որը ներկաներն ընդունել են ցնծությամբ։

Ինչպես ցույց տվեց ժամանակը, հոբելյանի կատարման ժամկետի