Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 աշխատակիցներն էին, Աղանյանը դիմում է Թումանյանի օգնությանը, գրելով՝ «այդ անիրավ դատին միայն Դուք կարող եք վերջ տալ» (ԳԱԹ, Թֆ, № 846, 847):

Թումանյանի սույն նամակը Աղանյանի երկու գրություններին տված՝ պատասխանն է՝ գրված երկրորդ գրությունը ստանալու օրը՝ հունիսի 7—ին։

Տպագրվել է ՈԻՀ 2, № 427:

124. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Դիլիջան

(էջ 152)

Հունիսի 23, 24

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 305։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, ամիսը և մոտավոր օրը ըստ «երեկ կաթողիկոսի մոտ էի» խոսքերի. Գևորգ V կաթողիկոսը Պետերբուրգից Թիֆլիս ժամանել էր 1912 թ. հունիսի 22—ին և մնացել մինչև 25—ը (Հր, 1912, № 133), նրանց հանդիպումը կարող էր լինել 23—ին կամ 24—ին:

Տպագրվել է Եժ V, 376—377:

1 Տե՛ս № 118 նամակի № 3 ծանոթագրությունը։

2 Խոսքը վերաբերում է հայ մտավորականության նկատմամբ կառավարության ունեցած բացասական վերաբերմունքին ընդհանրապես և «Դաշնակցության գործին» մասնավորապես:

3 Նկատի ունի իր գործունեությունը 1905—1906 թթ. ազգամիջյան կռիվների միջոցին։

4 Թումանյանի նկատմամբ դատախազ Վ. Ս. Սերգեևի վերաբերմունքի մասին տե՛ս ԹԺՀ, 663— 664:

5 «Փարոսը» Թիֆլիսի գրավաճառանոցներից է. «փոքրիկ գրքեր» ասելով՝ նկատի ունի Մ.. Թումանյանի հրատարակած «Մանկական գրադարան» մատենաշարը (տե՛ս № 80 նամակի № 5 ծանոթագրությունը)։

125. ՍԱՀԱԿ ԱՄԱՏՈՒՆՈԻՆ

Թիֆլիս— էջմիածին

(էջ 153)

Հունիսի 28

Ինքնագիրը (3 էշ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, M 293» Տպագրվել է Եժ V, 377,