Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 ներկայացմանը հանդիսատես են եղել բանաստեղծի զավակները։ Նվարդ Թումանյանը թղթակցություն է ուղարկել բեմադրության մասին «Հորիզոնում» տպագրելու, բայց մերժվել է, քանի որ № 171-ում արդեն հրապարակվել էր Ա. Ս.-ի գրախոսականը (Հր, 1912, № 174)։

128. ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

(էջ 157)

Սեպտեմբերի 15

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԿՀՀԸ, ֆ, № 224 (II):

Տպագրվել է ՈԻՀ 1, 382։

1 ԿՀՀԸ մասին տե՛ս 1910 թ. հոկտեմբերի պաշտոնական գրության ծանոթագրությունը, վարչության նախագահը բժ. Արիստակես Զարգարյանն էր:

2 (Հայ գրողներ» քրեստոմատիայի առաջին հատորի երկրորդ տպագրությունը իրականացավ 1914 թ. աշնանը։

129. ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

Հոկտեմբերի 15


Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԳԱֆ, X 473:

Տպագրվել է ՈԻՀ 2, 432։

1 ՀԳԿԸ վարչության հոկտեմբերի 16-ի նիստում վարչության նախագահ է ընտրվում Թումանյանը, կատարելով այդ պարտականությունը մինչև կյանքի վերջը (1921 թ. ընկերությունը վերանվանվեց Հայ գրչի մշակների միություն)։