Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 3 Այժմ էլ ~ (Դ. Անանունին) նախադասությունը տպագրվում է առաջին անգամ։

4 Նամակի առաջին հրատարակության մեջ՝ Օհանջանյան. ճշտվում է ըստ ինքնագրի և բանաստեղծին Ռուբեն Հովհանջանյանի գրած նամակի ստորագրության (ԳԱԹ. Թֆ, ց 2, № 488, այստեղ՝ ցուցակում, թյուրիմածաբար ազգանունը շփոթվել է նույն համարի տակ ցուցակագրված Ռուբեն Օհտնջանյանի ազգանվան հետ. պարզ է, որ դրանք տարբեր անձնավորություններ են):

5 Իր պատասխան նամակում (1913, փետրվարի 16, Բաքու) Խանզադյանը հայտնում է, թե «Վերջերս այստեղ մեծ հետաքրքրություն է առաջ բերել հայկական կյանքն ու գրականությունը։ Տեղիս ռուսական գեղարվեստական ակումբը հետաքրքրական զրուցատրություններ է սարքում պարբերաբար: … Մեծ հետաքրքրությամբ է գալիս հասարակությունը մեր զրուցատրություններին… Անսխալ կարելի է պնդել, որ այստեղի նեխված մթնոլորտը շարժման մեջ է, կուլտուրական վերածնության մեծ շրջանի նախօրյակին ենք։ Մոտավոր ապագայում լինելու են դասախոսություններ Ձեր մասին, Շանթի, Տերյանի և այլն։

Իհարկե, գործի անմիջական վարողները (դասախոսները, հակաճառողները) հայ գրողների ընկերության անդամներն են և եթե հարկավոր դատվի, մենք կարող ենք նույնիսկ այդ ֆիրմայի տակ դուրս գալ, — այդ գաղափարը հասարակության մեջ արծարծելու նպատակով» (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 49)։

150. ԴԱՎԻԹ ՏԵՐ-ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ (ԱՆԱՆՈՒՆ)

Թիֆլիս — Բաքու

(Էջ - 172)

Փետրվարի 12

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ՀՀ ՀՔԿՓՊԱ պատմական բաժնում, ֆ 10/22, ց 5, գ 74, թ 1, 2:

Տպագրվել է ԵԺ VI, 429։

1 Դեռևս 1912 թ. հոկտեմբերի 27՚֊ին Բաքվի մի խումբ գրասերներ դիմել էին ՀԳԿԸ վարչությանը՝ տեղում հիշյալ ընկերության ճյուղ բացելու առաջարկով։ Ընկերության նույն թվականի նոյեմբերի 18֊ի նիստում որոշվում է ընդունել այդ առաջարկը և ստեղծել ՀԳԿԸ գործակալություն կամ ճյուղ (ԹԹ, Փբ, № 3334)։ Սակայն, չնայած վարչության գործ դրած ջանքերին, ճյուղի հիմնադրումը ձգձգվում է մինչև 1915֊ի մայիս ամիսը, թեպետ կանոնադրությունը հաստատվել էր 1914 թ. հունիսին։ Բաքվի հայ գրասերների ընկերության հիմնադիրներն էին Տիգրան Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Աստվածատուր Վաչյանը, Կատարինե