Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

152 ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ.

Թիֆլիս

(էջ - 173)

Ապրիլի 19

Ինքնագիրը (սևագիր 1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 329։ Հասցեատիրոջը ուղարկված նույն շնորհակալագրի պատճենը, արտագրված Գյուտ Աղանյանի ձեռքով և Թումանյանի ստորագրությամբ, գտնվում է ԳԱԹ, ՄԹֆ,№ 301։ Այստեղ ժամանակը նշված է Աղանյանի ձեռքով, որը և անտեսելով փաստաթղթի առաջին հրատարակիչները օրը թյուրիմացաբար որոշել են ապրիլի 6։ Սխալ է նաև ծանոթագրությունը, թե «Սայաթ ֊Նովայի հոբելյանի նշվել է. 1913 թ. մարտի 14֊ին։ Հոբելյանական հանդեսը որի հասարակության պահանջով կրկնվել է նույն թվականի ապրիլի 5֊ին, կառավարչուհին եղել է Մ. Թումանյանը» (ՈԻՀ 2, 433, 462):

ճիշտն այն է, որ մարտի 14-ին տեղի է ունեցել գրողների ընկերության հերթական նիստը, որտեղ Սայաթ֊Նովայի մասին դասախոսութուն է կարդացել Նիկոլ Աղբալյանը, իսկ ապրիլի 5-ին ոչ թե «կրկնվել է հանդես հասարակության պահանջով», այլ կայացրել է Սայաթ֊Նովային նվիրված նոր գրական ֊գեղարվեստական երեկույթ, որի կառավարչուհին իսկապես Մ. Թումանյանն էր, իսկ նախաձեռնողը և զեկուցողը՝ բանաստեղծը, ձևավորողը՝ նկարիչ Գ. Բաշինջադյանը։ Նույն երեկույթը կրկնվել է հունիսի-5-ին յ֊ին Հավլաբարի հասարակական ակումբում, որտեղ բանաստեղծը իր խոսքն ավարտել է Սայաթ֊Նովային նվիրած հայտնի քառատողով։ Նույն երեկույթը փոփոխված ծրագրով կայացել է Թիֆլիսի ժողովորանում հոկտեմբերի 19-ին։ Բոլոր երեկույթներին Սայաթ֊Նովայի երգերի հրաշալի կատարմամբ հանդես է եկել Նիկոլ Աղբալյանը։ Երեկույթի հասույթի հատկացվել է Սայաթ֊Նովայի մահարձանի ստեղծմանը (Հր, 1913, № 77, 124, 233),

Ապրիլի 5֊ի հանդեսի համար Մ. Թումանյանին շնորհակալություն է հայտնվել նաև «Հորիզոնում» (№ 85, ապրիլի 21), Տպադրվել, է ՈԻՀ 2, 433,


Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 174)

Ապրիլի 23


Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 356: Անթվակիր է. տարեթիվը ճշտվում է բովանդակությամբ և «Բաքվի ձայն» օրաթերթի հիշատակությամբ: