Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 1 Տե՛ս 161 նամակի № 2 ծանոթագրությունը։

2 Տե՛ս X 158 նամակի № 1 ծանոթագրությունը։

3 Ռոստոմը բանաստեղծի եղբայրն է։

4 Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթագրությունը:


164.

ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Էջմիածին- Թիֆլիս

(էջ 181)

Հուլիսի 11

Ինքնագիրր չի պահպանվել. մեքենագիր պատճենը (1 էջ) գտնվում է Մատենադարանում, Գ. Հովսեփյանի ֆ, թղթ. № 96, վավերագիր № 80։

Տպագրվել է, Թումանյան Արվեստի մասին, էջ 184 (այստեղ ամիս՝ հունիս, վրիպում է)։ Հիշատակված երեկո։ Յթը տեղի չի ունեցել. պատճառը նյութական էր, որի մասին հասցեատերր գրել Է իր՝ 1913 թ. <.սոս֊ տոսի 4֊ի պատասխան նամակում (տես նշված գիրքը էջ 200)։


165.

Նվարդ Թումանյանին

Դսեղ-Աբասթումյան

(էջ 182)

Հուլիսի 13

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ. ՄՄ. № 1368: Թվագրվում Է ըստ բացիկի փոստային կնիքի, որ այնքան Էլ հստակ չէ. և բովանդակությամբ (հողերի գործով Դսեղ և ապա Ուրավել մեկնելու փաստերով):

Տպագրվում Է առաջին անգամ։

1 Թումանյանների «հողերի գործը» հին պատմություն ունի։ Լոռու պրիստավին Մեհրաբ Թումանյանի (բանաստեղծի հորեղբոր) գրած 1884 թ. մարտի 28 ֊ի խնդրագիրն իրենց հողերի բռնագրավման մասին. Նույն «գործին» Է վերաբերում նաև 1899 թ. հունիսի (հուլիսի) 5֊ին Թիֆլիսի նահանգապետին նրա գրած խնդրագիրը, ԱՀ 9, № 120 նամակի ծանոթագրություն և սույն հատորի № 171 նամակը)։