175. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել—Շուլավեր
(էջ 187)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 93։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ և Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի հոբելյանի փաստով (տե՛ս ծանոթագրություն № 4)։
Նամակը վերջացրել է Նվարդ Թումանյանը։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Պահպանվում են կնոջ՝ հուլիսի 31-ի և օգոստոսի 8֊ի և դստեր՝ հուլիսի 30-ի և օգոստոսի 3-ի նամակները (ԹԹ, Փբ, № 2735, 2736, 2902 2903)։
2 Գիգայի (Գևորգ Խատիսյանի) նամակը չի պահպանվել։
3 Արտավազդ որդու ուսման վարձին վերաբերող այդ օրերի որևէ նամակ չի պահպանվել։
4 Նկատի ունի Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի հիմնադրման 75֊ ամյակը, որը նշվել է օգոստոսի 10—11֊ին։
5 Նկատի ունի Լ. Շանթի հրատարակած «Լուսաբեր» դասագիրքը Կոստանդնուպոլսում արեմտահայ աշակերտների համար։
6 Ինչպես պարզվում է հաջորդ նամակից, Թիֆլիս մեկնելը հետաձգվել է մինչև օգոստոսի վերջը։
7 Վասիկը (Վարսիկ) եղբոր՝ Ռոստոմի դուստրն է։
176. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել—Շուլավեր
(էջ 189)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 94։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Բանաստեղծի Մուշեղ և Արտավազդ որդիները Մոսկվա մեկնել են օգոստոսի 16-ին, այդ մասին նա տեղեկացել է նույն օրը Մուշեղի գրած բացիկից (ԹԹ, Փբ, № 2788)։