Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3 Բաքվի հայ գրասերների ընկերությունը ստեղծվել է 1915 թ. մայիսին (մանրամասնությունները՝ № 149, 150 նամակներում, առաջին նամակի № 1 ծանոթագրության մեջ և հասցեատիրոջ պատասխաններում՝ ԳԱԹ, Թֆ, ց 2, № 49, 242)։ Երևանում դա ձգձգվել է համաշխարհային պատերազմի պատճառով մինչև 1919 թ. հոկտեմբերը, երբ Երևանի քաղաքային տան դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի գրական ընկերության հիմնադիր ժողովը, որտեղ պատվավոր նախագահ է ընտրվել Նիկոլ Աղբալյանը (Հայաստանի հանրային կրթության այդ ժամանակի նախարարը), վարչության անդամներ՝ Դ. Անանունը, Ա. Աբեղյանը, Մ. Հարությունյանը, Ա. Ղազարյանը, Վ. Խորենին, Վ. Ահարոնյանը, Վեսպերը։ Հիմնադիր անդամներից 15֊ը ԿՀԳԸ անդամներ էին (Հջե, 1919, № 31, 99:):

4 Այդ մասին գրված հոդված հայտնի չէ։

5 ԿՀԳ ընկերության երեկույթները տեղի էին ունենում ԿՀԲԸ դահլիճում։ Նոր, ավելի մեծ դահլիճ ունենալու հարցը արծարծվել է փետրվարի սկզբներին (Հր, 1914, № 28, փետրվարի 6): Փետրվարի 3֊ ին տեղի ունեցած ԿՀԳԸ հերթական երեկույթի բացման խոսքում Թումանյանը հայտարարել է, թե բանակցություններ է վարում ավելի մեծ դահլիճ գտնելու համար։ Նույն տարվա մայիսի 8-ից երեկույթները տեղի էին ունենում երաժշտական դպրոցի դահլիճում (Հր, 1914, № 31, 09 ):

6 Դիվան հայոց գրականության, — այդպես էր կոչվելու այդ ժողովածուն, նախատեսված էր պարբերաբար հրատարակել տարեկան երկու գիրք (Հր, 1914, JV? 30, փետրվարի 8. չի իրականացվել)։

7 ԿՀԳԸ որոշում է նաև հիմնել հայ գրողների բնակարան և թանգարան, որի մեջ հավաքվելու են գրական և հասարակական գործիչների ձեռագրերը, նամակները, իրերը (Հր, 1914, № 30, 39, չի իրականացվել)։

8 Հեղինակի իրավունքի պաշտպանության հարցը լայն քննարկման առարկա էր դեռևս 1913 թ. աշնանից, երբ տպագրվել Է Թումանյանի «Հեղինակի իրավունքը» հոդվածը (Հր, 1913, № 251, ՍՀ 7, 105)։ ԿՀԳԸ նոյեմբերի 14-ի ընդհանուր ժողովում նա իր ելույթը եզրափակում է` հայտնելով այն դիմումների մասին, որոնցով հեղինակները, խնդրում են պաշտպանել իրենց իրավունքները։ Ի վերջո, որոշվում է, հանձնարարել վարչության հարցը մշակել «բազմակողմանի կերպով», ներկայացնել հաջորդ ընդհանուր ժողովի քննությանը։ Այնուհետև Թումանյանին հանձնարարվել է հեղինակների իրավունքները պարզելու համար մի քանի իրավաբաններից կազմել հանձնաժողով, վերջինս դիմել է, Պետերբուրգ իմանալու ռուս գրողների իրավունքները։ Նույն թվականի դեկտեմբերի 25 ֊ին տպագրվում է, Թումանյանի «հայ հեղինակի իրավունքը» հոդվածը, որ եզրափակվում Է այսպես. «Հեղինակի դատը ամենաարդար դատերից մինը է և նրա իրավունքը ամենանվիրական իրավունքներից մինը ամեն մի լուսավոր ու քաղաքկիրթ, ժողովրդի մեջ» (Հր, 1913, № 289, ՍՀ 7, 111 — 115)։