Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 «Հորիզոնի» խմբագրության, բայց այս անգամ էլ (ինչպես 1911 թ.) ինքն է խուսափում դատարանից և գործը, ձգձգվելով, ի վերջո կարճվում է (Հր, 1914, № 62, 64 և այլն, Մշ, 1914, № 33, 58, 61, 63, 64 և այլն):

4 Խոսքը վերաբերում է նույն դատական գործին։ Հ. Առաքելյանը ամբաստանել էր Թումանյանին, թե քննիչի որոշած օրը, վախենալով պատասխանատվությունից, նա չի ներկայացել դատարան։ Այնինչ, քննիչ Վ. Դոբրոլյուրովի հայտարարությունից պարզվում է, որ բանաստեղծը նույնիսկ կոչնագիր չէր ստացել և անտեղյակ էր դատարան կանչված լինելու մասին։ Այդ առիթով գրված «Միանգամից մի քանի սուտ» հոդվածը (սրա՝ Թումանյանի գրչին պաականելը անհավանական չէ) և քննիչի հերքումը հրապարակվել են մարտի 21 ֊ին (Հր, 1914, № 62). դա ցույց է տալիս, որ քննիչը գրել է մարտի 20֊ին, նույն օրն էլ գրվել է այս նամակը:

189.ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Լոզան

(էջ 200)

Մարտի 31

Ինքնագիրը անհայտ է. պահպանվում է մեքենագիր պատճենը, ԹԹ, № 3876, արտատպված «Հայրենիք» օրաթերթից (էջի վրա Աշխեն Թումանյանի ձեռքով գրված է՝ «Հայրենիք», որ, ըստ երևույթին, վերաբերում է օրաթերթին, քանի որ ամսագրում չկա)։ Այնուամենայնիվ, տպագրության ճշգրիտ տեղը և ժամանակը չպարզվեց։

1 Ավագ որդուն՝ Մուշեղին գրած 1912 թ. հոկտեմբերի 7 ֊ի նամակն է, որի մասին հիշատակություն կա գիտական առաջին հրատարակության «Քաջ Նազար» հեքիաթի ծանոթագրության մեջ (ԵԺ III, 513). ինքնագիրն անհայտ է։

2 Իսահակյանի այդ նամակը հայտնի չէ:

3 1908 թ. դեկտեմբերին «Դաշնակցության գործով» Ահարոնյանի և Իսահակյանի բանտարկվելուլ) և ապա դրամական երաշխավորությամբ ազատվելուց երկու տարի հետո,խուսափելով վերահաս դատավարությունից, նրանք գաղտնի մեկնել Էին արտասահման (նրանց հետ էր և հասարակական գործիչ, լրագրող Գարեգին Խաժակը)։ Այստեղ խոսքը վերաբերում Է Ահարոնյանի՝ հայրենիք վերադառնալուն, ըստ երևույթին, նա նամակով (չի պահպանվել) Թումանյանին խնդրել Էր միջնորդել՝ հաջողեցնելու իր վերադարձը։ Հիշատակված Վարդգեսը Ահարոնյանի որդին Է։

4 Ահարոնյանի գրած մեկ այլ նամակ չի պահպանվել։

5 Խոսքր վերաբերում Է Կովկասի փոխարքա Վորոնցով֊Դաշկովին,