197. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
Ձաղվեր —Թիֆփս
(էջ 210)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԿԱԹ, Թֆ, № 338։ Անթվակիր է ժամանակը որոշվում է Լ. Շանթի՝ 1914 թ. հուլիսի 18֊ի նամակով։ Բովանդակությամբ որոշվում է, որ սույն նամակը գրված է նախորդից հետո (առաջինում լուր չունի Շանթից, իսկ այստեղ արդեն ստացել է նրա նամակը) :
Տպագրվում Լ ԵԺ V, 401:
1 Լիսիցյանի հեռագիրը չի պահպանվել:
2 1914 թ. հուլիսի 18֊ի նամակում Շանթը հայտնել էր, որ շտապում է մեկնել արտասահման՝ վախենալով ճանապարհների փակվելուց։
3 Վահանը Թումանյանի եղբայրն է։
198. ՎԱՍԻԼԻ ԳԱՎՐԻԼՈՎԻՆ
Ձաղվեր-Շուղավեր
(էջ 211)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԹԹ, ՆՆ, թղթ. № 38:
Հայերեն թարգմանությունը տպագրվել է Լ. Կարապետյան, 100.
Նաև՝ ՀՀ, 1994, № 33։
Թարգմանությունը
Մեծարգո Վասիլի Պավլովիչ:
Թիֆլիսի մեր հանդիպումից հետո ինձ հեռագրով կանչեցին Ձաղվեր՝ ընտանիքիս մոտ, որտեղ և գտնվում եմ այժմ և ուր ուշադրությամբ հետևում եմ, թեպետ վաղուց նախապատրաստված, բայց հանկարծակի բռնկված մեծ պատերազմին, որի մեջ Ռուսաստանի համար սահմանված է ամենակարևոր և ազնիվ դերը։
Այսօր Թիֆլիսից ինձ գրում են, որ կարող է օրերս Թուրքիան նույնպես պատերազմ հայտարարի Ռուսաստանին։ Եթե ճշտվի այդ լուրը, մեզ մոտ՝ Կովկասում, անպայման կսկսվեն սովորական անկարգությունները և հույժ ցանկալի կլինի, որ մեր գավառի մտավորականություն ժամանակին հավաքվելով, համախմբվի Զեր շոլրջը ու ներդնի իր ուժերը գավառում խաղաղություն պահպանելու համար։ Եթե անհրաժեշտություն լինի ու Դուք