Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

202. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս֊ ԴԻԼԻՋԱՆ

(էջ 214)

Օգոստի 18 -30

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է, ԳԱԹ, ՓՎֆ, № 18, Անթվակիր է. ժամանակը որոշվում Է բովանդակությամբ, հատկապես, № 1, 4 ծանոթագրությունների տվյալներով։

Տպագրվել է. Եժ V, 403 — 404:

1 Դստեր՝ Աշխենի որդին՝ Հովիկը (Հովհաննես) ծնվել է 1914 թ. օգոստոսի 14-ին։

2 Որդին՝ Համլիկը, Ներսիսյան դպրոցից տեղափոխվել էր Էջմիածնի Գեվորգյան ճեմարան, (տե՛ս մայիսի 10-ի խնդրագիրը)։

3 Նամակի առաջին հրատարակության ժամանակ թյուրիմացությունը վերծանվել է, Քեշլեչի և տողատակի ծանոթագրության մեջ գրվել, թե անձնավորությունն անհայտ է (ԵԺ V, 404)։ Մինչդեռ պետք է լինի՝ Քել լեջի. այդպես են կոչել Հովհաննես Քաջատնունուն ընկերական շրջանում՝ նկատի ունենալով նրա նախահայրերից մեկի՝ Հովհաննես վարդապետի մասին եղած հերոսապատում ավանդությունը (Արձ. 1894, № 25. և Հ. Քաջազնունուն «Անդարձ ճամփորդներ» վերնագրով հուշերը Թումանյանի մասին, Գ, 1994, № 5)։

4 Խոսքը վերաբերում Է Ալեքսանդր խատիսյանին, որը պատերազմի հետևանքով մնացել Էր արտասահմանում. վերադարձել օգոստոսի 16֊ ին (Հր, 1914, № 180):


203. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅՆԻՆ

Թիֆլիս

(Էջ 215)

Օգոստոսի 24

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԳԱֆ, 476: Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է մոտավորապես՝ Սայաթ-Նովայի շիրմաքարի նկարի կլիշեի հիշատակությամբ և Իոսեբ Գրիշաշվիլու վկայությամբ, վերջինս գրել է, որ Սայաթ֊Նովայի հուշարձանի բացումից հետո (1914, մայիս) միտք Է հղացեք հրատարակել Սայաթ֊Նովան վրացերեն և «…չորս տարվա աշխատանքից հետո, 1918 թ. առանձին գրքույկով լույս Է ընծայել Սայաթ֊Նովայի մասին մենագրություն վրացերեն երգերի հետ» (ԹԺՀ, 662):

Տպագրվել Է ՈԻՀ 1, 384: