Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




204. ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս—էջմիածին

(էջ 215)

Սեպտեմբերի 4

Ինքնագիրը չի պահպանվել: ՀեռագիրԸ գտնվում Է Գևորգյան ճեմարանի՝ Համլիկ Թումանյանի գործում (ՊԿՊԱ, ֆ 312, թղթ. 24, գ 21, թ 22, լուսապատճենրը ԹԹ, Փբ, 330)։ Բանաստեղծին պատասխանել Է Գևորգյան ճեմարանի նորընտիր տեսուչ Ստեփան Մալխասյանցը (փոխարինել է Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանին): «Приема нет» մակագրությամբ: Նույն թվականի հոկտ. 26-ին կամ 27-ին, մի այլ միջնորդությունից հետո, Թումանյանը ստացել է Ստ. Մալխասյանցի նոր պատասխանը, ըստ որի կաթողոկոսի կարգադրությամբ Համլիկ Թումանյանն ընդունվել է ճեմարան «իբրև թոշակատու սան»: Հայտնվում է նաև, որ պետք է վճարել տարեկան երկու հարյուր ռուբլի` հարյուր այդ օրերին, մյուս հարյուրը՝ առաջիկա հունվարին (ԳԱԹ, Թֆ, №1234): Քննություն հանձնելով, Համլիկ Թումանյանը ընդունվել է ճեմարանի V դասարան:

Տպագրվում է առաջին անգամ:

Հեռագրի թարգմանությունը

Որդիս ընդունվա՞ծ է, փաստաթղթերը ես ուղարկել եմ։

Հովհաննես Թումանյան

205. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(Էջ 216)

Սեպտեմբերի 6, 7

Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԳԱֆ, № 482: Անթվակիր է. առաջին տպագրության միջոցին որոշված թվագրությունը՝ 1908, ճիշտ չէ, թյուրիմացության աղբյուրը նույն հասցեատիրոջն ուղղված հաջորդ երկտողի առաջին տպագրությունն Է (Հմմ ԵԺ VI, 26, ՈԻՀ2, 428)։ Երկու դեպքում էլ սխալի առիթ է տվել Լեոյի անվան հիշատակությունը, որի պատճառով «Հայ գրողներ» քրեստոմատիայում Լեոյի կենսագրությունը (1914, Թիֆլիս) շփոթվել է Լ. Բաբայանի «Լեոյի կենսագրության» հետ (1908, Թիֆլիս, Հմմ ԵԺ VI, 491 և ՈԻՀ 2, 461 սույն և հաջորդ երկտողի ծանոթագրությունները)։

Պահպանվում է գյուտ Աղանյանի՝ 1914 թ. սեպտեմբերի 6-ի