Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

207. ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՑԱՆՑԻՆ

Թիֆլիս— էջմիածին

(էջ 216)

Սեպտեմբերի 19

Ինքնագիրը (3 Էջ) պահպանվում Է Մատենադարանի Ատ. Մալխասյանցի ֆոնդում։ Տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ։

Տպագրվել Է ՆԴ, 1995, № 1։

1 Հեռագիրը չի պահպանվել։

2 Տե՛ս № 196 նամակի № 5 ծանոթագրությունը։

3 Խոսքը վերաբերում Է Արտավազդ որդուն, որր Մոսկվա մեկնել Էր նկարչություն ուսանելու նպատակով։

4 Հյուսիս մեկնելու վճիռը կայացրել Էր Հայոց ազգային բյուրոյի կենտրոնական կոմիտեն (որին անդամ Էր և Թումանյանը բյուրոյի սկզբնավորման օրից 1912 հոկտեմբեր—1917 մայիս՝ մինչև լուծարվելը)։ Այդ շրջագայությամբ Թումանյանը մասնակցելու Էր հանգանակություն և կամավորական խմբեր կազմակերպելու գործին, հանձնարարություն ուներ նաև «կայսերը ներկայանալու»։ Անկասկած Է, որ դա կապվում Էր պատերազմի բարեհաջող ավարտից հետո Հայաստանի ճակատագրի մեջ դեր խաղալուն։ Էջմիածին այցելելու նպատակը նույնպես առնչվում Է նույն խնդիրներին։ Հյուսիս մեկնելու հանձնարարոլթյունր ի վերջո սահմանավւակվում Է Բաքու մեկնելով (մանրամասնությունները՝ Լ. Կարապետյան, 105—111)։

5 Այս նամակին հաջորդում Է Ատ. Մալխասյանցի՝ հոկտեմբերի 25֊ի պատասխանը, որով հայտնվում Էր Գևորգ կաթողիկոսի կարգադրությամբ Համլիկին ճեմարանի «թոշակատու սան» ընդունելու մասին՝ տարեկան 200 ռ. վճարելու պայմանով (ԳԱԹ, Թֆ, № 1124): Քննություն հանձնելով, Համլիկն ընդունվել Է V դասարան։

208. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(Էջ 217)

Սեպտեմբեր

Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (13)։ Անթվակիր Է. ժամանակը որոշվում Է մոտավորապես, Հովհ. Քաջազնունու Եվրոպայից Թիֆլիս վերադառնալու փաստով (տե՛ս հասցեատիրոջը ուղղված № 202 նամակը, որտեղ հայտնում է Քելլեջիի՝ Քաջազնունու, արտասահմանից վերադառնալու մտադրության մասին)։

Տպագրվում Է առաջին անգամ։


38—7