Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



209, 210. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 218)

Սեպտեմբեր

Սույն երկու երկտողի ինքնագրերը պահպանվում են ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (7), 21(25)։ Անթվակիր են. ժամանակը որոշվում Է մոտավորապես, ըստ նախորդ երկտողի։

Տպագրվում են առաջին անգամ։

211. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Արծափ– Թիֆլիս

(Էջ 218)

Նոյեմբերի 20

Ինքնագիրը պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 97։ Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ, Արծափում գտնվելու փաստով: Տպագրվել է ԳԹ, 1979, № 7։

Դեպի Արևմտյան Հայաստան կատարած այդ ճամփորդությունը նախապատրաստել Էին հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանը և Հայոց ազգային բյուրոյի նախագահ Սամսոն Հարությունյանը։ Հանձնաժողովի մասնակիցների ընտրությունը կատարել Էր Վրաստանի և Իմերեթիայի հայոց հոգևոր թեմի առաջնորդ և Ազգային բյուրոյի պատվաոր նախագահ Մովսես եպիսկոպոս Տեր֊Մովսիսյանը։ Հանձնաժողովի մեջ Էին Մ. Տեր֊Մովսիսյանը, Թումանյանը, Շիրվանզադեն, Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանը (հետագայում կաթողիկոս), Ներսիսյան դպրոցի տեսուչ Հովսեփ Խունունցը, Սմբատ Խաչատրյանցը (Երևանի ապագա քաղաքագլուխը), Նիկողայոս քահ. Բավոյանը (տեր Նիկոլ)։

Մեկնելով Թիֆլիսից նոյեմբերի 15֊ին, խումբը հաջորդ օրր հասել Էր Էջմիածին և ստանալով հանձնարարականներ՝ շարունակել ճամփորդությունը դեպի Իգդիր, Բայազետ — Ալաշկերտ և այլուր։

Ճանապարհորդության դրդապատճառը և նպատակը Արևմտյան ռազմաճակատում կռվող հայ կամավորական խմբերին հանդիպելն Էր, նրանց հասցեին ռուսական բարձրաստիճան զորավարների տարածած բամբասանքների և այդ մասին Հայոց ազգային բյուրոյի ստացած հեռագրի ճշտումը, թե հայերը չեն կռվում, զբաղված են թալանով և այլն: