Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 Անկասկած տեղի ունեցածը պետականորեն ստեղծված հերթական խաղ էր հայ ժողովրդին խաբեու համար. պարզ է, որ արկղը դողացվել և հանձնվել էր իսկական տիրոջը՝ Վորոնցով֊Դա շկովին (Ծ. Պ. Աղայան, Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Ե., 1976, էջ 384)։

5 Աղբալյանն է։

1915

214. ԿԱՐԱՊԵՏ ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

Թիֆլիս — Մոսկվա

(էջ 221)

Հունվար— փետրվար

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆ, № 263: Անթվակիր է. տարեթիվը և մոտավոր ամիսը որոշվում է հասցեատերերի կազմած «Հատիկներ» ընթերցանության ձեռնարկի III և IV տարիների տպագրությամբ (Մ, 1915)։ Ըստ հրատարակիչների Ե. Շահազիղին գրած 1915 թ. օգոստոսի 8֊ի նամակի, ձեռնարկր լույս է տեսեք հուլիսի վերջերին (Գրական ժառանգություն, Գ. I, Ե. 1961, էջ 118)։

Տպագրվել է ՈԻՀ 1, 385։

1 Այդ նամակն անհայտ է։

2 Ի վերջո «Հատիկներում» տպագրվել են «Շունն ու Կատուն», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Արծիվն ու Կաղնին», «Անբախտ վաճառականները»։

215. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ

Թիֆլիս—Մոսկվա

(էջ 221)

Մարտ, երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ՓՎֆ, № 19(բ)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, հատկապես, «Հայրենագիտական խաղերի» տպագրության հիշատակությամբ (լույս տեսնելու մասին հայտարարությունը հրապարակվել է մարտի 19-ին, Հր, 1915, № 62)։

Տպագրվել է ԵԺ V, 406—407։

1 Խոսքը վերաբերում է Սարիղամիշի՝ ռուսական բանակի կողմից գրավմանը 1914 թ. դեկտեմբերի 22֊ին, որից հետո նույն ուղղությամբ