Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




219. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Բայազեդ աղա - Թիֆլիս

(էջ 225)

Հունիսի 11

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 99, Անթվակիր է. ժամանակը որոշվում է «ամսի 11-ն է… վաղը կհասնենք Վան» խոսքերով։ Նամակի առաջին հրատարակության տողատակի ծանոթագրությունը, թե «Ժամանակը որոշվում է 1915 թ. հունիսի 17֊ին Թումանյանի Վան լինելու հանգամանքով» վրիպում է։

Տպագրվել է Եժ V, 409։

Դեպի Վան կատարած Թումանյանի այս ճամփորդությունը, ըստ երևույթին, մի որոշ ժամանակ ռազմական գաղտնիք էր, քանի որ տեղական ոչ մի օրաթերթ այդ մասին որևէ լուր չի տպագրել: Ընթերցողները բանաստեղծի՝ Արևմտյան Հայաստանում գտնվելու մասին տեղեկանում են հունիսի 23-ին «Հորիզոնում» տպագրված նույն ամսի 17֊ի հեռագրի միջոցով (տե՛ս № 138, նույն հեռագիրը տպագրվել է նաև ԱՐ, 1915, № 81, 25֊ը հունիսի):

Իգդիր — Վան—Իգդիր ճամփորդության մասին տեղեկություններ տալիս են Թումանյանի ծոցատետրերը (ԳԱԹ, Թֆ, № 257, ՈԻՀ 2, 362֊֊371), «Ավերակների և դիակների աշխարհում» անավարտ ակնարկը (ԱՀ 7, 439—442) և մամուլից քաղված որոշ փաստեր։ Ծոցատետրի առաջին գրառումները կատարվել են Իգդիրում «հունիսի 8» թվագրությամբ, որով կարելի է կռահել, որ բանաստեղծը Իգդիր մեկնել է 6֊ին կամ 7֊ին։ Հունիսի 6֊ին նրա՝ Թիֆլիսում գտնվելը հաստատում է մի փաստաթուղթ, ըստ որի, այդ օրը, վճարելով 30 ռուբլի, նա անդամագրվել է «Փոխադարձ վարկային ընկերության», ստորագրել պարտավորագիր (ԹԹ, ՆՆ,թղթ. № 33), ուրեմն Թիֆլիսից դուրս է եկել հունիսի 6֊ին երեկոյան կամ հաջորդ օրը։

Հիշյալ ծոցատետրից պարզվում է, որ Թումանյանին, այս անգամ էլ, ինչպես 1914֊ի նոյեմբերին, ռագմաճակատ է տարել «հայ կամավորների գործը», Հայոց ազգային բյուրոյի ստացած հեռագիրը Վանի և շրջակայքի զինվորական գլխավոր հրամանատար գեներալ Նիկոլաևից։ Առիթը թյուրիմացաբար կազակներին սպանելն էր. պահանջվում էր դատ ու դատաստան (հունիսի 9-ին նրանց գնդակահարել են)։

Գրառումներում որևէ փաստ չկա Թումանյանի նպատակի և պարտավորության մասին: Պետք է կռահել, որ նա ունեցել է հանձնարարություն Հայոց ազգային բյուրոյից, որպես նրա կենտրոնական կոմիտեի անդամ նա պարտավոր էր իմանալ ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն էր, որ