Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Վանից վերադառնալուց հետս Թումանյանը Թիֆլիսի մոտակա Տարախմելա ամառանոցում, երբ հուլիսի 23֊ին մամուլը լուրեր է տպագրում Վանից, Ալաշկերտից և Արևմտյան Հայաստանի այլ բնակավայրերից դեպի Իգդիր և Էջմիածին եկող գաղթականության հսկայական բազմության մասին։ Գաղթը սկսվել Էր անակնկալ, ռուսական բանակի նահանջի պատճառով։

Իմանալով Էջմիածնում գաղթականության ապաստանելու մասին, Թումանյանը ամառանոցից շտապ վերադառնում է Թիֆլիս, հուլիսի 26-ին հրապարակում իր «Հանգիստ ու լիքը հավատով» հոդվածը՝ խուճապահար ժողովրդին հուսադրելու համար (Հր, 1915, № 166, ԱՀ 7, 176—177), իսկ հուլիսի 29֊ի գիշերը նա արդեն էջմիածնում էր։ Այստեղ տիրող իրադրությանը ծանոթանալով, ԿՀԸ և փախստականներին օգնող հայ կենտրոնական կոմիտեի նախագահ Սամսոն Հարությունյանի հետ Թիֆլիս է ուղարկել այս հեոագիրը, որը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այև օգնության կոչ հայությանը։

1 Այստեղ երեք ու կես տող կրճատված է։

2 Օգոստոսի 9-ի է 14-ի մամուլի հաղորդումներից պարզվում է, որ փախստականներին օգնող հայ կենտրոնական կոմիտեն արդեն կազմակերպել էր խմբեր, որոնք պետք է գործեն Իգդիրում, էջմիածնում, Դիլիջանում (Հր, 1915, A? 178, 182):

224. ԸՆՏԱՆԻՔԻՆ

էջմիածին — Թիֆլիս

(էջ 228)

Օգոստոսի 8, 9

Ինքնագիրը (4 էջ) պահպանվել է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 100։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ Թումանյանի Էջմիաածնում գտնվելու և Օ. Թումանյանի՝ օգոստոսի 7֊ի նամակի (ԹԹ, Փբ, №2745), որի պատասխանը սույն նամակն է։

Տպագրվել է ՈԻՀ 1, 384, մասնակի կրճատումներով։

1 Նկատի ունի հուլիսի 30-ի հեռագիրը։

2 Ն. Թումանյանը էջմիածին գալիս էր «Պատերազմից վնասվածներին օգնող հայ կենտրոնական կոմիտեի» հանձնարարությամբ, նրա հետ էին նաև Ա. Դանիելյանը, Հ. Զ.որյանը, Կ. Լիանոզյանը։ Օրիորդների այդ խմբի «սիրահոժար է ինքնակամ» էջմիածին մեկնելու որը տպագրվեք է օգոստոսի 9-ին (Հր, 1915, X 178), գա ևս փաստ է այս նամակի գրության ժամանակի ճշտման (Թումանյանը չգիտեր, որ Նվարդը դուրս է եկել Թիֆլիսից):