Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3 Գիգային ~ Երևանից նախադասությունը տպագրվում է առաջին անգամ։

4 Տե՛ս հուլիսի 25-ի հեռագիրը, օգոստոսի 10-ի խնդրագիրը։ Կաթողիկոսի կարգադրությամբ ուղարկված հեռագիրը պատասխան էր Թիֆլիսի քաղաքային զինվորական ատյանի հարցման, որով հետաքրքրվել էին. թե Համլիկ Թումանյանը ճեմարանի աշակե՞րտ է, թե ոչ։

5 էջմիածնից Թումանյանի վերադառնալու մասին տե՛ս սեպտեմբերի 8-ի հեռագրի ծանոթագրությունը։

6 Բոբիկը (Հովիկ, Հովհաննես) Աշխեն Թումանյանի որդին է։

7 Ինչո՞ւ, Նինո Պետրովնային նախադասություններ տպագրվում են առաջին անգամ։

8 Պավել Ատեփանովիչը Գևորգ Խատիսյանի մորեղբայրն է, Նինա Պետրովնան՝ նրա կինը։

Հեռագիրր չի պահպանվել։

225. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

էջմիածին

(էջ 229)

Օգոստոսի 10

Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում Է ՊԿՊԱ, ֆ 312, թղթ. 24, գ 61, թ 21, լուսապատճենը՝ ԹԹ, № 957։

Տպագրվել Է Լ. Կարապետյան, 159։

1 Համլիկ Թումանյանը չէր վճարել ուսման վարձը այն օրերին, երբ բանաստեղծ հայրը կաթողիկոսի հանձնարարությամբ գտնվում էր ռազմաճակատում՝ 1914 թ. նոյեմբեր֊դեկտեմբեր ամիսներին (տե՛ս .V 211, 212 նամակները և ծանոթագրությունները)։

Այս խնդրագիրը ստանալուց հետո Գ. Հովսեփյանը ի պաշտոնե հայտարարություն է ներկայացրել Գևորգ V կաթողիկոսին՝ Համլիկ Թումանյանի 200 ռ. ուսման վարձը չվճարելու պատճառով ճեմարանից դուրս մնալու մասին և միաժամանակ միջամտել` ազատելու նրան այդ պարտքից, վերականգնելու ճեմարանի աշակերտ լինելու նրա իրավունքը «Ի հարգանս պ. Թումանյանի գրական և հասարակական գործունեության»։ Ինչպես երևում է փաստաթղթի ծրարի մակագրությունից, կաթողիկոսը դարձյալ մերժել է (դա եղել է այն օրերին, երբ բանաստեղծը կազմակերպում էր գաղթականությանը սովից, հիվանդությունների համաճարակից փրկելու գործը)։