Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




253. ՇՎԵՅՑԱՐԻԱ, ՎԵՎԵ ԼԵՀԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՄԻՏԵԻՆ

Թիֆլիս-Վեվե

(էջ 259)

Նոյեմբերի 14

Ինքնագիրը չի պահպանվել:

Հայերեն բնագիրը տպագրվել է Հր, 1916, № 257, նոյոմբերի 16, ապա` ԵԺ VI, 414: Տպագրվում է ըստ Հր:

1916 թ. դեկտեմբերի 22-ին, երբ Թիֆլիսի լեհական գաղութը Սենկևիչի հիշատակին Արիստական ընկերության թատրոնում կազմակերպել էր ցերեկույթ, ՀԳԿԸ անունից հանգուցյալի կիսանդրուն (որ դրված էր բեմի վրա) դափնեպսակ է դրել Թումանյանը և հարգանքի խոսք ասել (Հր, 1916, №288, ՍՀ 7, 299-300):

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԹԱՄԱՄՇԵՎԻՆ

Թիֆլիս

(էջ 260)

Դեկտեմբերի 23

Ինքնագիրը (սևագիր 2 էջ) պահպանվում է ԳԱԲ՝, Թֆ, № 417։ Տպագրվել է ԵԺ v, 424:

Հասցեատիրոջ ազգանունը որոշված է ըստ ՀԳԿԸ վարչության 1916 թ. նոյեմբերի 14-ի օրագրի, նախագահելով այդ օրվա նիստին, Թումանյանը հայտարարել է գեներալ-մայոր Թամամշևի միջոցով կառավարությունից 100000 ռ. ստանալու և ժամանակավորապես բանկին հանձնելու մասին (ՀԳԿԸ ֆ, № 45/11)։

Թամամշեի ազգանունը հանդիպում է նաև «Հորիզոնում», որտեղ նա հիշատակվում է որպես Կովկասյան ճակատի փախստականների գործի գլխավոր լիազոր և նրա անունից հաղորդվում, թե ինչպես է տնօրինվում արևմտահայ գաղթականության (հատկապես պատերազմից տուժած մտավորականության) օգնությունը և կառավարությունից հատկացված 300000 ռուբլու բաշխումը (Հր, 1916, № 231):

Թարգմանություն

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՑՈՒԹՅՈԻՆ Պ. ԳԼԽԱՎՈՐ ԼԻԱԶՈՐԻՆ

Ի պատասխան Ձերդ Գերազանցության սույն՝ դեկտեմբերի 19-ի № 6366 գրության, վարչությունս պատիվ ունի հաղորդելու, որ հայ գրողներին և