Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը ևս ավարտելով ուղարկվել Ալեքսանդրապոլ՝ զինվորական ծառայության։ № 240, 241 նամակներում Թումանյանը հայտնում է, թե Մուշեղն ընդունվում է «Военный медицинский» ֆակուլտետ։ Ըստ երևույթին, որդու մտադրությունը հետո փոխվել է կամ չի հաջողվել։

264. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Պյատիգորսկ— Թիֆլիս

(էջ 268)

Օգոստոսի կեսեր

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 102, Անթվակիր է. ժամանակը որոշվում է բովանդակությամբ և Արտավազդ Թումանյանի՝ Պյատիգորսկ գալու մտադրության հիշատակությամբ (այդ մասին գրված է նրա օգոստոսի 8֊ի նամակում, ԹԹ, Փբ, № 3036)։

Տպագրվում է առաջին անգամ։

1 1917 թ. հուլիս-օգոստոս ամիսներին ռուս֊թուրքական ռազմաճակատում վտանգավոր էին հատկապես քրդական հարձակումները, որոնք առաջվա նման սովորական ավազակային չէին, այլ կատարյալ արշավանքներ։ Նրանք կապված էին թուրքական պետության հետ և հարձակվում էին հատկապես հայկական գյուղերի վրա։ Ոչ ոք համոզված չէր, թե զորքը կարող էր դիմադրել թուրքերին և պահպանել ռուսական զորքի և հայ կամավորական խմբերի մեծ դժվարություններով նվաճված տարածքները (Հր, 1917, № 188—190, 194):

265. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Պյսւտիգորսկ—Թիֆլիս

(էջ 269)

Օգոստոսի 24

Ինքնագիրը (7 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 103։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Արտավազդ Թումանյանն այդ օրերին զինվորական ծառայության մեջ էր Բերկրի֊Կալայում, որտեղ կազմակերպում էր «Սննդատու կայաններ»։

2 Համլիկ Թումանյանը զինվորական ծառայության մեջ էր Թիֆլիսի կայարանում։

3 Տե՛ս № 263 նամակի № 4 ծանոթագրությունը։

4 Փիլ. Վարդազարյանին գրված այդ նամակը չի պահպանվել:

5 Օգոստոսի 15֊ը Մուշեղի ծննդյան օրն է, որի առիթով կամեցել է նրան շնորհավորել։