Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Նամակին անդրադարձել է «Հորիզոնը» 1917 թ., նոյեմբերի 9֊ին (№ 239)։ Վրացական համալսարանի վարչության նախագահին ուղղած Թումանյանի այս շնորհավորական նամակից մի հատված, ինչպես և նախագահի տեղակալ Կ․ Աբխազիի պատասխանը, տպագրվել են «Республика», 1917, № 104, նոյեմբերի 11։

Թիֆլիսի «Заря востока» օրաթերթում 1941 թ. Վրաստանի խորհրդայնացման 40֊ամյակի առթիվ «Բարեկամության տարեգրություն» խորագրի տակ պարբերաբար տպագրվել են նյութեր ժողովուրդների բարեկամության մասին։ Բաժինը բացվել է «Հովհաննես Թումանյանը և Թիֆլիսի համալսարանը» հոդվածով։ Այնուհետև նույնը թարգմանաբար հրատարակվել է ԳԹ, 1961, № 9։ նամակը հիշատակվել է Տիգրան Կարապետյանի «Թումանյանը և Վրաստանը», ապա նույն վերնագրով՝ պրոֆեսոր, Թիֆլիսի համալսարանի պրոֆեսոր Սերգո Ջորդենաձեի հոդվածներում (ՈԻՀ 1, 244 — 246, «Երևանի համալսարան» հանդես, 1969, № 5, էջ 59 — 62: Այստեղ տպագրվել է նաև Կ,. Աբխաղիի պատասխանը)։

274. ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

(էջ 280)

նոյեմբերի 5

Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում է ԹԹ, ՆՆ թղթ. № 39։ Հայկազյան ընկերության մասին տե՛ս № 241 նամակի № 1 ծանոթագրությունը։ Տպագրվում Է առաջին անգամ։

275. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

(էջ 281)

Դեկտեմբերի 20

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԳԱֆ, 474:

Տպագրվել Է ՈԻՀ 1, 386:

276. ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Թիֆլիս

(Էջ 281)

Դեկտեմբերի 23

Ինքնագիրը չի պահպանվել. Գրված Է ի պատասխան 1917 թ. դեկտեմբերի 22-ին հրապարակված հայ ժողովրդին և հասարակական կազմակերպություններին հղած Անդրանիկի կոչին՝ տպագրված «Հայաստան»