Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 1917, № 182։ Հաջորդ օրը նույն տեղում լույս է տեսնամ Թումանյանի այս արձագանքը, որն այնուհետև տպագրվում է «Республикa» (№ 137), «Աշխատանք» (№ 67) օրաթերթերում, ավելի ուշ՝ (Բանբեր Հայաստանի արխիվների», 1965, № 1, ՈԻՀ 2, 424֊425։ Տպագրվել է նաև Անդրանիկի պատասխանը Թումանյանին («Հայաստան», 1917, № 184։ Այլ մանրամասնություններ տե՛ս Լ. Կարապետյան, 197—201)։

Տպագրվում է «Հայաստանից»։

1918

277. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Թիֆլիս

(էջ 283)

Հունվարի 21

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ՊՊԿԱ, ֆ 222, g 1, գ 24, թ 194, 195, սևագրոլթյունը՝ ԳԱԲ՝, Թֆ, № 1217:

Տպագրվում է առաջին անգամ։

1 ՀԱԽ֊ի մասին տե՛ս № 272 նամակի № 4 ծանոթագրությունը:

2 Պաշտոնական այս վաստաթուղթը գրված է 1918 թ. էրզրումի պաշտպանությունը նախապատրաստելու օրերին։ Ինչպես երևում է գրության ընդհանուր ոճից, Թումանյանը դժգոհ էր ՀԱԽ֊ի կենտրոնական կոմիտեի գործունեությունից։ Պարտություններից (թուրքերին էին անցել Երզնկան, Մամախաթունը) առաջացած խուճապի պատճառով ուժերը օգտագործվում էին ոչ պատշաճ կազմակերպությամբ, ուստի պատահական չէ, որ Թումանյանը բացատրություն է պահանջում՝ 50 հոգի էրզրում ուղարկելու համար։

3 Հիշատակված Թորգոմը (Թուման Թումանյան) Անդրանիկի զինակիցն Էր Սասունի և Բուլղարիայի ազատագրական պայքարի ժամանակ («Հայ ժողովրդի պատմություն», հ VI, էջ 471, 473, 671)։ 1918 թ, սկբզբներին Անդրանիկը փոխգնդապետ Թորգոմին նշանակում Է Էզրումի գնդի կայազորի հրամանատար, իսկ այնուհետև նրա ինքնագլուխ մի արարքի պատճառով, որպես պատիժ, իջեցնելով տասնապետի աստիճանի ուղարկում Էրզրում (Ծ. Աղայան, Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Ե., 1976, էջ 68, 79, 90)։ Լինելով քաջ կռվող և անկեղծ հայրենասեր՝ Թորգոմը, ըստ երևույթին, զուրկ չէր ինչ-ինչ արկածային հակումներից, «Անմահների գունդն» էի թերևս, դրանց արտահայտություններից էր: