Թումանյանի ինքնագիր ստորագրությամբ (ԳԱԹ, ՄՄ, №3345). ըստ երևույթին, հետագա դրամական թյուրիմացություններից խուսափելու համար, Թումանյանը հայտարարության ինքնագիրը պահել է իր մոտ, պատճենը հանձնել ըստ պատկանելվույն: Ձեռագիր պատճենի վրա բացի Մ. Ս.-ի մակագրությունից կա նաև ֆինանսական բաժնի տնօրեն Սամսոն Հարությունյանի մակագրութունը գլխավոր հաշվապահին՝ «ստուգել և զեկուցել» հունիսի 16 1918 թվագրությամբ: Նույն էջի ներքևում Ս. Հարությունյանի եզրակացությունն է, ըստ որի՝ թեպետ հաշիվը համարվում է անբավարար, այնուամենայնիվ, անհետաձգելի պարտքերը մարելու համար, որոշվում է կանխավճար տալ Թումանյանին՝ հետագայում մանրամասն հաշիվ և համապատասխան փաստաթղթեր ստանալու պայմանով:
Տպագրվում է առաջին անգամ:
1 Հայտարարությունը հրաժարականի մասին անհայտ է. ներկայացվել է հունիսի 27-ին (տե՛ս № 283 նամակը և № 3 ծանոթագրությունը):
285. ԳՅՈւՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 292)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԹՖ, № 290: Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ Գալուստ Տեր-Մկրտչյանի հիշատակին կազմակերպած հոգեհանգստի հայտարարության, որ տպագրվել է Հր, 1918, № 143, հուլիսի 20: Նույնը հաստատում է երկտողի վերջում թվագրության փոխարեն նշված ուրբաթը, այսինքն՝ հուլիսի 19-ը: Հոգեհանգիստը կատարվելու էր հաջորդ օրը՝ հուլիսի 21-ին, կիրակի օրը, ինչպես խնդրել էր Թումանյանն Աղանյանին գրած սույն գրության մեջ:
Տպագրվել է ՈւՀ 2, 438:
286. ԳՅՈւՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 292)
Հուլիսի 20
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԹՖ, № 289: Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ հոգեհանգստի, որ նվիրված է