եղել Գալուստ Տեր֊Մկրտչյանի հիշատակին. տեղի է ունեցել հուլիսի 21-ին՝ կիրակի օրը (տե՛ս նախորդ նամակի ծանոթագրությունը)։
Տպագրվել է ՈւՀ 2, 427։
287. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 293)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 244, ց 1, գ 13, թ 14, Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի հուլիսի 2֊ի արձանագրության, որտեղ նշված է. «հանձնարարել գործադիր մարմնին մշակել նակազ և դնել խորհրդի քննության»։ Այս երկտողը նախորդել է հուլիսի 21-ի նիստին (որտեղ որոշվել է հաջորդ նիստը գումարել երեքշաբթի՝ 23-ին)։ Նույն օրը քննարկվել է նաև գաղթականությանն օգնելու հարցը (ինչպես նշված է Թումանյանի այս երկտողում) և որոշվել ՀՀՄՄ֊ի անունից դիմել «աշխարհի բոլոր ժողովուրդներին ու պետություններին և խնդրել նյութական, բարոյական օգնություն»։ Դա հանձնարարվել է նույն ժողովում փակ քվեարկությամբ ընտրված գործադիր մարմնին (Թումանյան, Հ. Համբարձումյան, Հ. Արղության, Մ. Ավետիսյան, Ա. Տեր-Գրիգորյան)։ Դիմումի մասին մանրամասնությունները տե՛ս № 289 երկտողի № 1 ծանոթագրության մեջ:
Տպագրվում է առաջին անգամ։
288. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
Թիֆփս
(էջ 293)
Ինքնագիրը պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 244, ց 1, գ 13, թ 12։ Անթվակիր է. մոտավոր ժամանակը որոշվում է Համբարձումյանին ուղղված նախորդ և հաջորդ երկտողի ինքնագրերով (գրված նույն կապույտ մատիտով)։
Երկտողը վերաբերում է ՀՀՄՄ հերթական ժողովի նշանակմանը։
Տպագրվում է առաջին անգամ։