Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 հետ պաշտոնական գրագրությունները մեծ մասամբ վարում էին Թիֆլիսում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուչի միջոցով. 1918 թ. հոկտեմբերին այդ պաշտոնը վարում էր Արշակ Ջամալյանը (Հր, 1918, № 139), ուստի հավանական է, որ այս պաշտոնական երկտողը ուղղված լինի նրան (Արշակ֊Արկադի)։ Տարեթիվը ճշտելուն օգնում է նաև նամակագրի հիվանդ լինելու փաստը, որի մասին հայտնված է նաև նոյեմբերի 3-ին գրած նամակում։ Նույն օրը «սպանական տենդով» Թումանյանի հիվանդ լինելու և ապաքինվելու մասին լուր է հրապարակել և «Մշակը» (1918, № 225, նոյեմբերի 3)։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Երկտողի երկրորդ էջում հասցեատիրոջ ձեռքով գրված է, որ 10000-ը որոշված է Թումանյանի նամակի (՞) հիման վրա, և որ «փողը չեկերով կստանա 10—15 օրից»։

293. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 296)

Նոյեմբերի 3

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ , ԱՂֆ, № 479։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է հասցեատիրոջ Վաղարշ որդու (սպա, դաշտային հիվանդանոցի կառավարիչ) մահվան փաստով, որ տեղի է ունեցել 1918-ի հոկտեմբերի 30-ին։ Նամակի բնագրում ամիսը սխալմամբ գրված է հոկտեմբերի 3։ Ճշտվում է ըստ Վաղարշ Աղանյանի մահազդի՝ տպագրված Հր, 1918, № 226, նոյեմբերի 3։

Տպագրվում է առաջին անգամ։

1 …պիտի տանես և էս վերջին հարվածը — Թումանյանը նկատի ունի, որ 1914 թ. հուլիսին հասցեատերը կորցրել էր նաև իր Վարդգես որդուն (տե՛ս № 205 պաշտոնական գրության № 3 ծանոթագրությունը)։

294. ՄԱՄԻԿՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 296)

Նոյեմբերի 11

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 2, № 40: Թվագրված է հասցեատեր Մ. Գևորգյանի ձեռքով։

Տպագրվել Է ՈԻՀ 2, 425: