Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 շատակված Գրիգոր Բուլղարացին Վանի ապրիլյան ինքնապաշտպանության հայտնի հերոսներից էր (մանրամասները նույն տեղում, էջ 234—236)։

297. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Թիֆլիս—Երևան

(էջ 300)

Դեկտեմբերի 19

Համազասպ Համբարձումյանի սևագիր ինքնագիրը Թումանյանի խմբագրությամբ և մի հատվածի հավելումով (ընդամենը 2 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 244, ց 1, գ 13, թ 7, 8: Մեքենագիր պատճենը Թումանյանի և Համ. Համբարձումյանի ստորագրությամբ տե՛ս ԹԹ, ՆՆ, թղթ. № 42:

Սույն պաշտոնական գրությունը կազմելու որոշումը կայացվել է 1918-ի դեկտեմբերի 18-ին՝ Թումանյանի բնակարանում և նրա նախագահությամբ տեղի ունեցած ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի նիստում։ Տասնհինգ հայրենակցական միությունների ներկայացուցիչներից բացի, ժողովին ներկա է եղել նաև ոստիկանության ներկայացուցիչը։ Թումանյանն է առաջարկել չորս կետից բաղկացած բանաձևը (հինգերորդը ավելացրել է հետո)։ Մտքերի փոխանակությանը մասնակցել են՝ Դարբինյան, Բաղդասարյան, Արովյան, Միանսարյան, Աբելյան, Սարգսյան, Համբարձումյան, Խանբարյան և ուրիշներ, որոնք միահամուռ պատերազմին դեմ արտահայտվելով, առաջարկել են բողոքել։ Ընտրվել է. մասնաժողով բանաձևը մշակելու համար, որը կարդացվելով հայերեն և ռուսերեն` հաստատվել և հանձնվել է նախագահությանը, իսկ այնուհետև կռվող կողմերի կառավարություններին (նույն տեղում, գ 4, թ 37)։ Հայ-վրացական ընդհարումների մասին տե՛ս № 296 նամակի № 8 ծանոթագրությունը։ Հայաստանի Հանրապետության նախագահը այդ օրերին Հովհաննես Քաջազնունին էր, արտաքին գործերի նախարարի Սիրական Տիգրանյանը։

Տպագրվել է Թ V, 433—434,

1 Նպատակներին ~ խավերի մեջ գրված է Թումանյանի ձեռագրով։

298. ԵՎԳԵՆԻ ԳԵԳԵՉԿՈՐՈՒՆ

Թիֆլիս

(էջ 301)

Դեկտեմբերի 22

Ինքնագիր (սևագիր 1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 315։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ Լասխիշվիլուն գրած դեկտեմբերի