Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

22-ի նամակի: Հայ-վրացական ընդհարումների մասին այլ մանրամասնություններ տե՛ս № 296 նամակի № 8 ծանոթագրությունը, դեկտեմբերի 19-ի դիմումը և ծանոթագրությունը: Եվ. Գեգեչկորին Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն էր:

Տպագրվել է ԵԺ V, 435 - 436:

Թարգմանություն

Մեծարգո Եվգենի Պետրովիչ,

Այսօր իմացա որ դաշնակիցների ներկայացուչիչները վրաց կառավարության համար հաշտության անընդունելի առաջարկ են արել: Արդյոք նպատակահարմար չե՞ք գտնում հայ-վրացական ինտելիգենցիայի ներկայացուցիչներից հրավիրել արտակարգ խորհրդակցոություն՝ կազմելու հաշտության նոր նախագիծ՝ այն պայմանների հիման վրա, որ Դուք առարկեցիք, երբ ես և Զուրաբովը Ձեզ մոտ էինք:

Եվ համատեղ կազմազ այդ նախագիծը հաղորդել դաշնակիցների ներկայացուչուցիչներին՝ գործի դնելու խնդրանքով:

Այսպես, խիստ անհրաժեշտ է երկու կողմերի համար կործանարար այդ արյունահեղությունը դադարեցնել, որը մենք պետք է գլուխ հանեք բոլոր ուժերով ինչ էլ լինի:

Սպասում եմ ձեր պատասխանին:

Հովհ. Թումանյան

299.ԳԵՈՐԳԻ ԼԱՍԽԻՇԻՎԼՈՒՆ

Թիֆլիս

(էջ 302)

Դեկտեմբերի 22

Ինքնագիրը թանգարանային ֆոնդերում չի պահպանվել: Նվարդ Թումանայանին Ի. Գրիշաշվելու 140թ.հունիսի 6-ի գրած նամակում հիշատակվել է Գ. Լասխիշիվլոն (Վրաստանի Հանրապետության լուսաորության նախարար) բանաստեղծի գրած նամակը, որ նա խոստացել է հանձել հասցեատիրոջը (տե՛ս ԹԹ. Ն Թումանյանի ֆ, 5-րդ բաժին, թղթ № 9 ): Ինքնագիրը հետագա ճակատագիրն անհայտ է: Թերևս, պատճեն ուղարկելով բանաստեղծի դստերը, Գրիշաշվիլն ինքնագիրը պահել է իր մոտ:

Հայ-վրացական ընդհարումների մասին տե՛ս № 296 նամակի № 8 ծանոթագրությունը: Տպագրվում է ըստ առաջին հրատարակության բնագիր՝ V, 434-435: