Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 երեխային։ Լինելով զինվորական ծառայության մեջ, Մուշեղ Թումանյանը միաժամանակ ուսուցչություն էր անում Կարսի ռեալական ուսումնարանում (տե՛ս հաջորդ նամակի № 3 ծանոթագրությունը)։

5 Նինա Իվանովնան Ալեքսանդր և Գևորգ Խատիսյանների քույրն է։

6 1919 թ. ապրիլի 2-ին, Անգեղակոթ գյուղում հրաժեշտ տալով զանգեզուրցիներին և ցրելով զորքի մի մասը, Անդրանիկը շարժվում է դեպի էջմիածին։ Ապրիլի 13֊ին, խուսափելով Հայաստանի կառավարության հետ շփում ունենալուց, առանց Երևան մտնելու, հասնում է էջմիածին, որտեղ, զինաթափելով զորքը և զենքը հանձնելով կաթողիկոսին, զորավարը պատրաստվում էր թողնել էջմիածինը, երբ լուր է հասնում նրան, թե Երևանում մի ոստիկան զենք գտնելու պատրվակով խուզարկել է իր անզեն զինվորներից մեկին և, վերցնելով դրամապանակը, փորձել է փախչել։ Զինվորը դիմադրել է և այդ համարձակությունն առիթ է դարձել լուրջ միջադեպի։

Իմանալով այդ մասին, Անդրանիկը զայրացած, պահի ազդեցությամբ, որոշում է հարձակվել Երևանի վրա, բայց էջմիածնի հոգևորականության, դաշնակից պետությունների ներկայացուցիչների. Երևանից էջմիածին հասած պատվիրակների ներևկայացուցիչների, Երևանից Էջմիածին հասած պատվիրակների միջամտությունը կանխում է ընդհարումը (մանրամասնությունները՝ «Զորավար Անդրանիկը կխոսե», Փարիզ. 1921. էջ 32-35): Դեպքը պատմել են մի քանի ժամանակակիցներ՝ տարբեր մեկնաբանություններով (Վ. Ահարոնյան, Անդրանիկ, մարդը և ռազմիկը, 1957, Բոստոն, էջ 176-177,Ա. Թերզիպաշյան. Անդրանիկ. Փարիզ. 1942. էջ 378-380, Վ. Անդրեասյան, Անդրանիկ, էջ 114. Մ. Ավետյան, Հայ ազատագրական ազգային հիսնամյակ (1870-1920), Հուշամատյան և Անդրանիկ. Փարիզ, 1954, էջ 217-220):

Թումանյանի հարկի տակ Անդրանիկը հյուրընկալվել է մինչև մայիսի 6-ը: Այդ օրն առավոտյան Թիֆլիսի արական գիմնազիայի և Հովնանյան դպրոցի աշակերտները հավաքվել են Թումանյանի տան առջև՝ Անդրանիկին ողջունելու: Աշակերտության ողջույնին զորավարը պատասխանել է սրտառուչ խոսքերով ու ծաղիկներ թփռել նրանց վրա: Մայիսի 7-ին կայարանում դեպի Բաթում, ապա Փարիզ նրան ճանապարհել է նաև բանաստեղծը. դա նրանց վերջին հանդիպումն էր:

313. ԼԵՎՈՆ ԵՎԱՆԳՈՒԼՅԱՆԻՆ

Թիֆլիս

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչին Վրաստանում

(էջ 312)

Ապրիլ

Ինքնագիրը (սևագիր, անավարտ, 11 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 243, 248: Անթվակիր է. ժամանակը որոշվում է մոտավորապես, Լևոն