Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 որևէ մեկը: Հետագայում Մուշեղ Թումանյանը զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդելով հատկապես քիմիա (Թիֆլիսում և Շուլավերում):

4. Նկատի ունի իր ծննդյան 50-ամյակը շնորհավորողներին:

315. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս — Երևան

(էջ 318)

Մայիսի 26

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել, բնագիրը գտնվում է ՊԱՊԱ, ֆ 199, է) 1 , գ 217, թ 4։ Ինչպես այս, այնպես Էլ հաջորդ հեռագիրը հրապարակել է Սոնա Միրզոյանը։

Հայերեն թարգմանությունը տպագրվել է Գ, 1990, № 4։

Թարգմանություն

Պատմական փորձություններով անցած հարազատ հայ ժողովրդի քաղաքական ազատության առաջին տարելիցը հայ գրողների ընկերությունը դիտում Է որպես հաղթանակող ճշմարտության ու առաջադիմության ժողովրդական առաջին տոնակատարություն, որպես կուլտուրական մեծ նվաճումների, մարդկային ուղու հավերժական ստեղծագործության առաջիկա հաղթական երթի երջանիկ սկիզբ, ուստի և այս հանդիսավոր օրը հայ գրողների ընկերությունը, ապագայի լուսավոր հույսերով լի, ի խորոց սրտի անկեղծ ողջույններ է հղում թանկագին հայրենիքին, նրա հետ միասին համակվում խնդությամբ և հավատում է, որ այդ տարելիցը կնշանավորի հայ գրականության և թափառական ժողովրդի բաղձալի վերադարձը հարազատ երկիր:

Նախագահ՝ Հովհաննես Թումանյան

316. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս-Երևան

էջ 319

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվում, բնագիրը գտնվում Է ՊԱՊԱ, ֆ 199, ց 1, զ 217, թ 3:

Տպագրվել Է «Kоммунист», 1990, № 177։