Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




Թարգմանություն

Այսօր ազատագրված հայ ժողովուրդը պայծառ բնության ներդաշնակությամբ հանդիսավոր կերպով դիմավորում է առաջին տարելիցը իր հոգևոր ու քաղաքական վերածննդի՝ ամուր և անսասան հավատով, որ ծանր փորձություններից արժանավայել դուրս եկած և թանկ գնով քաղաքական ազատություն ձեռք բերած ժողովուրդը այսուհետև կարող կլինի հմտորեն առաջ տանել իր պետական կյանքի նոր նավը առաջադիմության ու կուլտուրայի ճիշտ ուղիով։ Հայոց 21 հայրենակցությունների միությունը համակված է խոր հրճվանքով իսկական ժողովրդական տոնի առթիվ և սրտագին ողջույն է հղում իր ազատ հայրենիքին։

Միությունների խորհրդի նախագահ՝ Հովհաննես Թումանյան

317. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱՊԵՏԻՆ

Թիֆլիս– Երևան

(էջ 319)

Հունիսի 2

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 207, ց 1, գ 218, թ 41: Գրված է նախարարապետ Ալեքսանդր Խատիսյանին, որը 1919 թ. ապրիլից ժամանակավորապես փոխարինում էր երկարատև արձակուրդի մեջ գտնվող վարչապետ Հովհ. Քաջագնունուն։ Սակայն վերջինս կրկին չի ստանձնում իր պաշտոնը, ուստի և Խատիսյանը մնում Է նախարարապետ մինչև 1920 թ. մայիս, միաժամանակ լինելով արտաքին գործերի նախարար։ Գրության վրա մակագրված Է՝ «Ուղարկեք հանրային կրթության մինիստրություն», ստորագրված Է՝ Գ. Խոջամիրյան։ Գրության հետ ուղարկվել է ընդարձակ համախոսական նույն բովանդակությամբ ժողովի մասնակիցներ Թումանյանի, Շիրվանզադեի, Վ. Փափազյանի, Գ. Դեմիրճյանի, Տ. Հովհաննիսյանի, Ստ. Զորյանի, Ե. Լալայանի և ուրիշների ստորագրությամբ:

Տպագրվել Է «Բանբեր Հայաստանի արխիվների», 1969, №2, էջ 29:

318. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱՊԵՏԻՆ

Թիֆլիս- Երևան

(Էջ 318)

Հունիսի 7

Ինքնագիրը չի պահպանվել, մեքենագիր պատճենը (8 Էջ) գտնվում Է ՊԿՊԱ, ֆ 199, ց 1, դ 17, թ 83 — 85: Հղված Է նախարարապետ Ալ. Խատիսյանին: